«Սլովան» (Բրատիսլավա) – «Դինամո» (Բաթումի): Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 06 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Սլովան» (Բրատիսլավա) — «Դինամո» (Բաթումի) Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում իրար գրեթե հավասար մրցակիցներ են դուրս գալու դեմ հանդիման։ Առաջին հայացքից թվում է, որ «Սլովանը» ֆավորիտ է, սակայն դինամոյականները վերջին շրջանում հիանալի ֆուտբոլ են ցույց տալիս։ Հատկապես տպավորիչ է «Դինամոյի»՝ գարնանային հատվածը։ Մարտից սկսած Բաթումիի թիմը կրել էր միայն 1 պարտություն և, օգտվելով Թբիլիսիի «Դինամոյի» անկայուն ելույթներից, հռչակվել չեմպիոն։

Սակայն սա էլ իր բացատրությունն ունի. գարնանային հատվածում Բաթումիի թիմի կազմը համալրել էր վրացական ֆուտբոլի աստղ Խվիչա Կվարացխելիան։ Նրա հետ անցկացրած ժամանակահատվածում «Դինամոն» կերպարանափոխվեց, իսկ Խվիչան հասցրեց դառնալ 5 գոլի հեղինակ։

«Սլովանը» նոր մրցաշրջանին ընդառաջ անցկացրել է 4 ընկերական հանդիպում, սակայն այդ խաղերից հաղթել է միայն 1-ում։ Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը փորձարկումներ է կատարում և բոլոր խաղերում դուրս է բերել տարբեր կազմեր։ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցել է այդ հանդիպումներից միայն երկուսին, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Քանի որ մրցաշրջանը նոր է սկսվում, թիմերը դեռ լիարժեք պատրաստ չեն, նոր են վերադարձել արձակուրդից։ Չեմ կարծում, որ շատ գոլեր տեսնենք։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:30/6 հլս
«Սլովան» (Բրատիսլավա) - «Դինամո» (Բաթումի)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ