«Սլովան» – «Արիս»։ Բարսեղյանն ու թիմակիցները կհաղթեն առաջին խաղում
«Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, եվրագավաթային այս մրցաշրջանն սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլից։ «Էսպերանժին» հաղթելուց հետո Սլովակիան ներկայացնող թիմը 2-րդ փուլում մրցեց «Զրինսկիի» հետ։ Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոնը պատասխան խաղի վերջնամասում կարող էր հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն «Սլովանը» կարողացավ դիմադրություն ցույց տալ։
Որակավորման երրորդ փուլի մրցակիցը բավականին բարդ էր․ Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Մաքաբին» 2 խաղերում էլ հաղթեց «Սլովանին»։ 2 խաղում էլ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը գոլ խփեց, բայց ավելին անել չկարողացավ։
Սլովակիայի նոր մեկնարկած առաջնությունում Բրատիսլավայի թիմն անցկացրել է 3 հանդիպում (1 հաղթանակ և 1 ոչ-ոքի)։ «Սլովանն» արդեն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Բայց այդ արդյունքին ակումբը հասել էր նախորդ մրցաշրջանում։ Հիմա Բարսեղյանն ու թիմակիցները կանեն ամեն ինչ կարգով ավելի բարձր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար։
«Արիսը» բարդ մրցակից է։ Կիպրոսը ներկայացնող թիմը որակավորման 2-րդ փուլում ԲԱՏԷ-ի հետ 2 խաղերում 11 գոլ էր խփել։ Նախորդ փուլում «Արիսը» ճանապարհը զիջել էր լեհական «Ռակուվին»։
Տնային խաղում «Սլովանը» ֆավորիտ է և դրական արդյունքի հասնելու համար պետք է հաղթել առաջին հանդիպումը։ Ընտրում եմ «Սլովանի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․60 գործակցով։ Կարելի է նաև ռիսկի դիմել և ընտրել «Սլովանի» հաղթանակը, որի համար սահմանվել է 2․21 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: