«Սլովան» – ԱՊՕԵԼ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայում շատ լավ է սկսել այս մրցաշրջանը։ Որակավորման առաջին փուլում թիմը հաղթահարել է մակեդոնական «Ստրուգայի» արգելքը։ Երկրորդ փուլում Սլովակիայի չեմպիոնն արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Ցելյեի» հետ, իսկ տանը ջախջախել է սլովենական ակումբին 5։0 հաշվով։
«Սլովանը» 2 հաղթանակ է տարել նաև Սլովակիայի առաջնության մեկնարկային 2 տուրերում։ Վերջին 3 խաղերում Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում 3 գոլ է խփել հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ կոնֆլիկտից հետո Բարսեղյանն ավելի լավ է հանդես գալիս։ Կա տպավորություն, որ Բարսեղյանը յուրաքանչյուր խաղում փորձում է և ապացուցում է, որ Ալեքսանդր Պետրակովն անարդար է վարվում իր հետ։ Հատկապես եվրագավաթային խաղերում Բարսեղյանը գերմոտիվացված կլինի։ Կարծում եմ, որ տնային խաղում հայ կիսապաշտպանը կարող է գոլի հեղինակ դառնալ։ Ընտրում եմ Բարսեղյանը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 4․00 գործակցով։
Խաղի վերաբերյալ պետք է նշել, որ ֆավորիտ են համարվում դաշտի տերերը, բայց ԱՊՕԵԼ-ը բարդ մրցակից է։ Կիպրոսը ներկայացնող թիմը ՉԼ-ի որակավորման նախորդ փուլում հաղթահարել է մոլդովական «Պետրոկուբի» արգելքը։ ԱՊՕԵԼ-ը փորձելու է մեծ ուժերով պաշտպանվել և ռիսկի չի դիմելու արտագնա խաղում։
«Սլովանը» տնային խաղում պետք է դրական արդյունք ապահովի, քանի որ Կիպրոսում ավելի բարդ հանդիպում է լինելու։ Ընտրում եմ նաև «Սլովանի» հաղթանակը՝ 2․15 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: