Սլովակիա – Ռումինիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
E խմբում կատարյալ հավասարություն է։ Բոլոր 4 հավաքականները վաստակել են 3-ական միավոր։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հաշվարկներ անելը, մեղմ ասած, անիմաստ է դառնում։ Այո, սլովակներին ոչ-ոքին ձեռնտու է, բայց Ռումինիան էլ փորձելու է պահպանել առաջին տեղը, իսկ զուգահեռ խաղում Ուկրաինան մրցելու է Բելգիայի հետ։ Այդ խաղի արդյունքից էլ շատ բան է կախված։
Բուքմեյքերները չեն հավատում, որ այս խաղը գոլառատ կլինի։ Բայց պետք չէ դրա վրա ուշադրություն դարձնել, քանի որ նախորդ խաղային օրվա 2 գոլազուրկ ոչ-ոքիները դժվար թե որևէ մեկը կանխատեսեր։
Ենթադրում եմ, որ թիմերը զգույշ են գործելու, բայց չեմ կարծում, որ գոլազուրկ հանդիպում կլինի։ Եթե թիմերից մեկն առաջ անցավ հաշվի մեջ, ապա երկրորդ գոլը նույնպես կտեսնենք։
Իմ կարծիքով՝ ֆավորիտ են սլովակները, բայց ռումինացիները կարող են անակնկալ մատուցել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․67 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: