Սլովակիա – Պորտուգալիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 08 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Սլովակիա – Պորտուգալիա Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մեծ մրցաշարերի ընտրական փուլերում, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում Հայաստանի հավաքականն է։ Այնուամենայնիվ, եվրոպական ուժեղագույն հավաքականները ևս մասնակցում են ընտրական փուլի և հետաքրքիր հանդիպումների պակաս չկա։

Օրինակ՝ J խմբում, Պորտուգալիայի հավաքականը 4 խաղից հետո 4 հաղթանակ է տարել և 12 միավորով առաջատարն է։ Պորտուգալացիները դեռ գոլ բաց չեն թողել։ Թիմն ընտրական փուլը մեկնարկել է Լիխտենշտեյնի նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակով։ Դրան հաջորդել է Լյուքսեմբուրգի նկատմամբ տարած 6։0 հաշվով հաղթանակը։ Այդ խաղերից յուրաքանչյուրում պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ է գրանցել։

Հունիսին պորտուգալացիները տանը 3։0 հաշվով հաղթել են Բոսնիա և Հերցեգովինային, բայց Ռոնալդուն այդ խաղում գոլ չի խփել։ Փոխարենը, հենց նրա՝ 89-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ է Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել Իսլանդիային։

Սլովակիան էլ է անպարտելի։ Թիմը 4 խաղից հետո 3 հաղթանակ է տարել և 1 ոչ-ոքի գրանցել։ Սլովակիայի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է խմբում երկրորդ տեղը։ Ենթադրում եմ, որ հյուրերն այս խաղում կփորձեն ցույց տալ իրենց ուժն ու հաղթանակի հասնել։ Պորտուգալիան այն հավաքականներից չէ, որը կբավարարվի ոչ-ոքիով։

Տանտերերը, անկասկած, կփորձեն խառնել հյուրերի ծրագրերը, բայց դժվար թե ստացվի սենսացիա իրագործել ու հաղթելով շրջանցել պորտուգալացիներին։

2 կանխատեսում ունեմ․ առաջինը` Պորտուգալիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ՝ 1․73 գործակցով։ Երկրորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուն գոլ կխփի։ Ռոնալդուի գոլի համար սահմանվել է 1․75 գործակիցը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
22:45/8 սպտ
Սլովակիա – Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2024
22:45/8 սպտ
Սլովակիա – Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ