Սլովակիա – Ուկրաինա: Անդրեյ Բոդրովի կանխատեսումը
Միանգամից նշեմ, որ ընտրել եմ Ուկրաինայի հավաքականի հաղթանակը՝ 2․19 գործակցով։ Ինձ զայրացրել է այն, որ բոլորը կարծում են, թե սլովակները, որոնք առաջին տուրում հաղթել են Բելգիային, հերոսներ են, իսկ Ռումինիային պարտված ուկրաինացիները՝ անհաջողակներ։ Այդ ամենից իրավիճակը չի փոխվում․ Ուկրաինան ուժեղ է Սլովակիայից։ Կարծում եմ, որ պետք է վերականգնվել այս խաղում։
Սերգեյ Ռեբրովը փորձառու է թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես ֆուտբոլիստ։ Նա գիտի, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Իմ կարծիքով՝ Ուկրաինայի հավաքականում դարպասապահի փոփոխություն կլինի։ Այն սխալները, որոնք թույլ տվեց Լունինը, նշանակում են, որ նա պատրաստ չէ այս մրցաշարին։
Սլովակիան կարգապահ թիմ է, բայց չունի կրեատիվ ֆուտբոլիստներ, որոնք կան Ուկրաինայի կազմում․ Դովբիկ, Մուդրիկ։ Սլովակներն ամեն ինչով զիջում են Ուկրաինայի հավաքականին։ Իհարկե, պետք է նշել կիսապաշտպանության կենտրոնում հանդես եկող Լոբոտկային։
Սլովակները խաղալու են պաշտպանությունից և փորձելու են շեշտը դնել հակագրոհների վրա։ Ուկրաինան այս խաղի ֆավորիտն է։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: