«Սլավիա» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Առաջին խաղում «Միլանը» հաղթեց 4։2 հաշվով, սակայն ավելի շատ տպավորեց չեխական թիմը։ «Սլավիան» առաջին կեսում մնաց 10 հոգով, բայց կարողացավ հանդիպման ընթացքում 2 գոլ խփել «Միլանին»։ Գուցե կարմիր քարտը ստիպեց միլանցիներին ժամանակից շուտ թուլացնել կենտրոնացվածությունը։ Այնուամենայնիվ, «Միլանը» 2 գնդակի առավելություն ունի և դժվար թե հաջորդ փուլ դուրս գալը վտանգված լինի, սակայն «Սլավիան» տնային խաղում խնդիրներ կստեղծի «Միլանի» համար։
Այդ պարտությունից հետո թիմը ներքին առաջնությունում 4։2 հաշվով հաղթանակ է տարել։ «Սլավիան» պետք է ռիսկի դիմի, կորցնելու բան չկա։ Եթե «Միլանը» նորից թերագնահատի մրցակցի, ապա հյուրերի համար շատ դժվար կլինի։ Չեմ կարծում, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը նորից նույն սխալը թույլ կտա։ «Միլանը» կարողանում է շեշտը դնել պաշտպանության վրա և սպասել մրցակցի սխալներին։ Ենթադրում եմ, որ այս հանդիպումն այդ սցենարով էլ կընթանա։
«Սլավիան» տնային խաղում պետք է նետվի առաջ։ Ինձ թվում է, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։
Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․81 գործակցով։ Եթե «Միլանը» ակտիվ չլինի հարձակման գծում և ուժերը կենտրոնացնի հակագրոհների վրա, միևնույն է, գոլային պահերը շատ կլինեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: