Մուտք

Շվեյցարիա — Լեհաստան. Դենիս Կազանսկու կանխատեսումը

14:06, 25 Հունիսի 2016
Դենիս Կազանսկի
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերությունում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Շվեյցարիա — Լեհաստան հանդիպման վերաբերյալ։ Փորձագետը կարծում է, որ լրացուցիչ ժամանակն ու հետխաղյա 11 մետրանոց հարվածքները հաշվի առնելով կհաղթեն ֆավորիտ լեհերը։

Կիսվել:

Ես մեկնաբանում եմ Շվեյցարիա — Լեհաստան հանդիպումը։ Շվեյցարիայի հավաքականը մինչ այժմ հույսեր է կապում երիտասարդ խաղացողների հետ, ովքեր 2009 թվականին հաղթեցին աշխարհի առաջնությունը։ Շակիրին և Ջական թիմի առաջատարներն են։ Սակայն սա քիչ է այն բանի համար, որպեսզի հաղթեն նման բալանսավորված թիմի, ինչպիսին Լեհաստանն է։

Շվեյցարացիներն, ըստ էության, ունեին մեկ լավ հանդիպում՝ Ռումինիայի հավաքականի դեմ։ Քանզի ֆրանսիացիներն այդքան շէին շտապում, որպեսզի հաղթեն՝ նրանց պետք էր բացարձակ հանգիստ ոչ-ոքի խաղալ, ինչն էլ արեցին։ Ալբանացիներն ուղղակի թույլ են։ Իսկ ահա ռումինացիների դեմ շվեյցարացիները բավական հասուն խաղ անցկացրին։

Բայց շատ քիչ կասկածներ ունեմ, որ Լեհաստանն առաջ կանցնի այս զույգում։ Լեհերն ամեն դիրքում մեկ աստղ ոնեն։ Լևանդովսկին հրաշալի է ներգրավված թիմում։ Շատ լավ պաշտպանություն ունեն կենտրոնական գծում։ Լեհերը դեռևս ոչ մի գոլ չեն ընդունել։

Շվեյցարիան բացի երկու նշված աստղերից՝ ունի անհասկանալի հարձակվող Սեֆերովիչին, ով իր ակումբում քիչ գոլ է խփում և Եվրոյում դեռևս ոչնչով չի տպավորում։

Լեհաստանը կանցնի հաջորդ փուլ։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016
17:00/25 հնս
Շվեյցարիա - Լեհաստան
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրո 2016-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
14:06, 25 Հունիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
14:06, 25 Հունիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
14:06, 25 Հունիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ