Շվեյցարիա – Իտալիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 29 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Շվեյցարիա – Իտալիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի հավաքականը խորվաթների հետ խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ Կարելի է ասել, որ բախտը ժպտաց Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմին։ Այսպիսի մրցաշարերում դա կարևոր է, բայց միշտ չէ, որ հաջողությունը կուղեկցի թիմին։ Կարծում եմ, որ իտալացիների համար շատ բարդ է լինելու Շվեյցարիայի հետ խաղում։

Մուրատ Յակինի գլխավորած թիմը խմբային փուլում 3։1 հաշվով հաղթել է Հունգարիային, 1։1 հաշվով էլ ոչ-ոքի խաղացել Գերմանիայի և Շոտլանդիայի հետ։

Շվեյցարիայի հավաքականից հանդիպումը բաց կթողնի Սիլվան Վիդմերը, իսկ Իտալիայից՝ Ռիկարդո Կալաֆիորին։ Նրանք որակազրկված են։ Վնասվածք ունի Ֆեդերիկո Դիմարկոն, բայց նա դեռ շանսեր ունի այս հանդիպմանը մասնակցելու համար։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում իտալացիներին։ Հաշվի առնելով 2 թիմերի ցուցադրած խաղը, կարծում եմ, որ Շվեյցարիան նվազագույնը հիմնական ժամանակում չի պարտվի։

Ընտրում եմ Շվեյցարիան չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
20:00/29 հնս
Շվեյցարիա – Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ