Շվեյցարիա – Չեխիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Շվեյցարիա – Չեխիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 2-րդ խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ազգերի լիգայի եզրափակիչ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Կիբունպարկ» ստադիոնում, որտեղ Շվեյցարիայի ընտրանին կհյուրընկալի Չեխիային։ Սա եվրոպական ֆուտբոլի էլիտայում տեղը պահպանելու համար պայքար է, որում շվեյցարացիներին կբավարարի ոչ-ոքին, իսկ չեխերին արտագնա հաղթանակ է անհրաժեշտ։

Ազգերի լիգայի այս խաղարկությունում շատ թույլ մեկնարկից և 3 անընդմեջ պարտություններից հետո շվեյցարացիներն ուշքի եկան և աղմկահարույց 2 հաղթանակ տարան Պորտուգալիայի և Իսպանիայի նկատմամբ։ Հատկապես զարմանալի էր Սարագոսայում իսպանացիների նկատմամբ հաղթանակը։ Այդ խաղի հերոսը դարձավ Մանուել Ականջին, որը դարձավ 1 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Այս երկու հաղթանակների շնորհիվ Շվեյցարիան բարձրացել է աղյուսակի երրորդ տեղ՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր, ինչը երկու միավորով ավելին է հետնապահ Չեխիայից։

Իրենց հերթին, չեխերը, հակառակը, մեկնարկեցին Ազգերի լիգայում շատ հաջող, բայց շարունակությունը չստացվեց։ Առաջին տուրում արևմտյան սլավոնները 2:1 հաշվով հաղթեցին շվեյցարացիներին, ապա ոչ-ոքի՝ 2։2 խաղացին Իսպանիայի հետ, իսկ հետո՝ 3 անընդմեջ պարտություն։ Նման խաղն անհետևանք չմնաց. ինչպես նշեցինք՝ չեխերն այս պահին մրցաշարային աղյուսակի նկուղում են։

Չեխերը ձախողվեցին վերջին տուրում՝ իրենց դաշտում 0։4 հաշվով զիջելով պորտուգալացիներին։ Հաշվի առնելով մրցակիցների վերջին արդյունքները՝ շվեյցարացիների օգտին խաղադրույքը նախընտրելի է թվում, քանի որ նրանք լավ մարզավիճակում են, դրան գումարած էլ՝ եվրոպական էլիտայում տեղը պահպանելու հարցը դեռ լուծված չէ։ Ինչ վերաբերում է տոտալին, ապա հույս ունեմ, որ արդյունավետ հանդիպում կլինի։

Օրդինար: Վերադարձ
Ազգերի լիգա
22:45/27 սպտ
Շվեյցարիա – Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ