Շվեյցարիա – Բուլղարիա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 15 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Շվեյցարիա – Բուլղարիա ԱԱ-2022 որակավորման մրցաշարի C խմբի վերջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել C խմբում։ Իտալիան և Շվեյցարիան, որոնք ոչ ոքի խաղացին միմյանց հետ, պայքարում են Մունդիա-2022-ի ուղեգրի համար։ Ժորժինյոյի չիրացրած 11 մետրանոցը խաղի մեջ թողեց շվեյցարացիներին։ Այժմ Շվեյցարիան ընդունելու է բուլղարացիներին, իսկ իտալացիներն արտագնա խաղում մրցելու են Հյուսիսային Իռլանդիայի հետ։

Շվեյցարացիների խնդիրը պարզ է։ Կարծում եմ՝ նրանք շեշտը կդնեն հզոր մեկնարկի վրա։ Բուլղարացիներին այս խմբում այլևս ոչինչ պետք չէ։ Հնարավորություն կա կառչելու երրորդ տեղից, սակայն բուլղարացիներն արդեն պարտվել են Լիտվայի հավաքականին։ Շվեյցարիան տանը շատ վստահ է գործում։ Չնայած՝ արտագնա խաղում նրանք կարողացան 3։1 հաշվով առավելության հասնել նույն Բուլղարիայի նկատմամբ։ Նույնը կարելի է սպասել նաև այս մրցավեճում, որը կայանալու է Լյուցերնում։ Դաշտի տերերը միանգամից գործի կանցնեն ու մեծ ճնշում կգործադրեն։ Հյուրերը հնարավոր է չկարողանան դիմակայել։ Բուլղարիան միջին կարգի թիմ է, իսկ շվեյցարացիներին հարկավոր է հնարավորինս շատ գոլ խփել։

Առաջարկում եմ ընտրել Շվեյցարիան առաջին խաղակեսում կհաղթի (-1) հանդիկապով խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:45/15 նյմ
Շվեյցարիա – Բուլղարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ