Շվեդիա – Կոսովո․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 09 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Շվեդիա – Կոսովո ԱԱ-2022-ի որակավորման փուլի B խմբի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

B խմբում ակնհայտ առաջատարն Իսպանիայի հավաքականն է, իսկ 2-րդ տեղի համար պայքարում են Շվեդիան և Հունաստանը։ Շվեդները կարգով ավելի բարձր են, բայց սեպտեմբերին հույներից կրած պարտությունը բարդացրեց իրավիճակը։ Ամենայն հավանկանությամբ, առաջիկա տուրից հետո շատ բան պարզ կդառնա, սակայն մինչև այդ սկանդինավները պարտավոր են հաղթել Կոսովոյին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում շվեդները մրցակցի դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին, իսկ տանը պետք է որ ընդհանրապես խնդիրներ չունենան։ Դաշտի տերերին սայթաքել չի թույլատրվում, այլապես հույները կարող են հասնել։ Չմոռանանք, որ այս հանդիպումից ընդամենը 3 օր անց Շվեդիայի հավաքականն ընդունելու է Հունաստանին։

Կոսովոն խմբի հետնապահներից մեկն է, բայց կարող է խնդիրներ ստեղծել։ Այնուամենայնիվ, շվեդների հետ մրցավեճում այս թիմն ավելի շատ ժամանակ է անցկացնելու պաշտպանությունում։

Կարծում եմ, որ Յան Անդերսոնի թիմը գերմոտիվացված է գործելու և 2 խաղակեսերում էլ գոլ է խփելու։ Այս խաղադույքի համար Vbet-ը սահմանել է 2․13 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
20:00/9 հկտ
Շվեդիա – Կոսովո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ