Շվեդիա — Հարավային Կորեա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:00, 18 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի F խմբի Շվեդիա — Հարավային Կորեա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ շվեդները կհաղթեն։

«Մահվան» խմբի երկրորդ խաղում իրար հետ կմրցեն Շվեդիայի ու Հարավային Կորեայի հավաքականները։ Թեպետ ասիացիները աղմկահարույց հաջողության են հասել 2002 թվականի Մունդիալում գրավելով 4-րդ տեղը, այսօր կորեացիները ոչ մի կերպ չեն ընկալվում որպես խմբից դուրս գալու հավակնություն ունեցող թիմ։ Նրանք կփորձեն խաղալ սեփական երկրպագուների համար, եթե իհարկե Գերմանիան, Շվեդիան ու Մեքսիկան թույլ տան։ Որակավորման փուլը թիմը հաջող է անցել, բայց դրանով կորեացիների անհավանական արկածները երևի թե, կավարտվեն։

Շվերդիայի հավաքականի շուրջ այս ընթացքում պտտվում էր միայն 1 խոսակցություն՝ կվերադառնա՞ թիմ Զլատանը, թե ոչ։ Իբրան ավարտել է միջազգային կարիերան 2 տարի առաջ: Դեղիններն առանց նրա հաղթահարեցին ընտրական մրցաշարն ու նվաճեցին Մունդիալի ուղեգիր։ Զլատանը քանիցս ակնարկեց հավաքական վերադառնալու ցանկության մասին, սակայն գլխավոր մարզիչը նրան դուրս թողեց հայտացուցակից։

Երկու թիմերի երկրպագուները Ռուսաստանի կենտրոնում առայժմ ակտիվություն ցույց չեն տվել։ Եվ դա սպասելի էր․ երկու թիմերի ֆաները երբեք չեն համարվել վառ կամ աղմկոտ։ Հուսանք՝ թիմերը նման կերպ հանդես չեն գա։

Շվեդիայի հավաքականը ընտրական մրցաշարում իրեն դրսևորել է որպես գրագետ ու լավ պատրաստված հարձակվողական թիմ։ Հարավային Կորեան լավագույն մրցակիցն է՝ այդ ամենն ապացուցելու և հաղթանակով մեկնարկելու համար։

Խաղադրույք․ Հ1 և Շատ 1,5-ից՝ 3,11 գործակից

Օրդինար: Պարտված
Մունդիալ-2018, առաջին տուր
16:00/18 հնս
Շվեդիա — Հարավային Կորեա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ