Շվեդիա — Բելգիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 22 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Նիցցայի «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի E խմբի երրորդ տուրի Շվեդիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Զլատան Իբրահիմովիչը վերջապես կկարողանա աչքի ընկնել: 

Այս խաղի վերաբերյալ հստակ մտքեր չունեմ: Հավանաբար կարելի է խաղալ Բելգիայի հաղթանակի վրա: Հնարավոր է, որ թիմը հաղթի Շվեդիային, բայց շփոթեցնում է այն, որ բելգիացիներն իռլանդացիների հետ խաղում ամեն ինչ լավ իրացրեցին: 3:0 հաշիվը խաղի տրամաբանությունից դուրս էր, բայց երբ դու ազատ գոտիներ ունես, որոնք թողել էին իռլանդացիները, ապա դրանցից պետք է օգտվել` հաշվի առնելով բելգիացի խաղացողների արագությունները: Դրա հաշվին էլ Բելգիան ջախջախեց իռլանդացիներին: Երբ Բելգիան խփեց առաջինը, նրա համար ավելի հեշտ դարձավ: Բայց այդուհանդերձ, դեռևս նրանց վրա վստահ չեմ: Այդքան էլ չհավանեցի նրանց խաղը Իռլանդիայի դեմ առաջին կեսում, Իտալիայի հետ այն ընդհանրապես ձախողված էր: Նախորդ խաղում 3:0 հաշիվը չպետք է մոլորության մեջ գցի և մոռացնի այն խնդիրները, որոնք կային բելգիացիների խաղում:

Այդուհանդերձ այս խաղում կկենտրոնանայի Իբրահիմովիչի վրա: Հիասքանչ գործակից են տալիս այն բանի համար, որ Զլատանն այս հանդիպմանը գոլ կխփի: 3,46-ը հիանալի տարբերակ է: Իհարկե, Բելգիան կարող է հաղթել, բայց հավատում եմ Զլատանի գոլին, թեկուզ Շվեդիան պարտվի 1:2 կամ 1:3 հաշվով: Ի վերջո հավաքականների մակարդակով վերջին խոշոր մրցաշարին Իբրահիմովիչը պետք է գոլ խփի: Նա տուգանայիններ է ունենալու, հնարավոր է նաև 11 մետրանոց: Կարծում եմ, որ այսպիսի գործակցով կարելի է ռիսկի դիմել և հավատալ Իբրահիմովիչի գոլին: Մի փոքր համարձակ խաղադրույք է, բայց այդուհանդերձ սա Զլատանն է: Ցանկալի չէ, որ նա առանց գոլի հեռանա Եվրո-2016-ից: Եվրոպայի նախորդ բոլոր առաջնություններում Շվեդիայի հավաքականի առաջատարն անպայման գոլ է խփել: Ցանկալի է, որ նա երկարացնի այդ շարքը և դուռը բարձր շրխկացնելով հեռանա:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. E խումբ. երրորդ տուր
23:00/22 հնս
Շվեդիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ