Շվեդիա – Բելգիա: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:45, 24 մրտ 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Շվեդիա – Բելգիա Եվրո-2024-ի որակավորման փուլի F խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

F խմբում Շվեդիայի հավաքականն ընդունելու է Բելգիային: Շվեդները Մունդիալին չմասնակցեցին՝ տեղը զիջելով Լեհաստանին: Ազգերի լիգայի խաղարկությունում սկանդինավները նույնպես հաջող չգործեցին: 6 խաղում նրանք ընդամենը 1 հաղթանակ տարան, 1 ոչ-ոքի խաղացին և պարտվեցին մնացած բոլոր հանդիպումներում:

Ինչ վերաբերում է Եվրոյին, ապա Շվեդիան կանոնավոր մասնակցում է եզրափակիչ մրցաշարին: Վերջին անգամ այս թիմը Եվրոյին չի կարողացել մասնակեցել հեռավոր 1996-ին: Շվեդիան ունի լավ կազմ և ուժեղ խաղացողներ: Նախորդ 4 ընկերական հանդիպումներում Անդերսոնի տղաները հաղթել են և լավ մարզավիճակում են:

Բելգիայի հավաքականը մասնակցեց Մունդիալին, բայց ոչինչ ցույց չտվեց: Թիմը նույնիսկ չհաղթահարեց խմբային փուլի արգելքը: Չէինք կարող չտեսնել, որ հավաքականում շատ էին տարեց ֆուտբոլիստները: Նոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն արդեն վերակառուցման գործընթաց է սկսել: Մենք սովոր ենք Բելգիային միշտ ֆավորիտ համարել, բայց թիմն այլևս առաջվանը չէ, ընդ որում, նման մեծ փոփոխություններից հետո:

Հավատում եմ, որ բելգիացիները կվերադառնան նախկին խաղամակարդակին, սակայն առաջին տուրում հեշտ չի լինելու, այն էլ՝ արտագնա խաղում:

Ընտրում եմ Շվեդիայի (0) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:45/24 մրտ
Շվեդիա – Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ