«Շտուտգարտ» – «Սպարտա Պրահա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Պրահայի «Սպարտան» յուրահատուկ վիճակագրություն ունի։ 10 անընդմեջ խաղում թիմը նվազագույնը 2 գոլ է խփել։ Վերջին 20 խաղերից 18-ում ևս Չեխիան ներկայացնող թիմը 2 և ավելի գոլ է խփել։ Ինձ համար զարմանալի վիճակագրություն է, քանի որ «Պրահան» այս արդյունքը գրանցել է ոչ միայն ներքին առաջնության, այլ նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումներում։
Որակավորման 3 փուլերում «Սպարտան» 2-ական գոլ է խփել «Ստյաուային», «Մալմյոյին» և «Շեմրոկ Ռովերսին»։ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում էլ թիմը 3։0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»։
«Շտուտգարտը» նախորդ մրցաշրջանում փայլուն հանդես եկավ Բունդեսլիգայում։ Չնայած նրան, որ թիմից հեռացել է նախորդ մրցաշրջանի ռմբարկու Գիրասին, «Շտուտգարտը» շարունակում է տպավորել նաև այս մրցաշրջանում։ Հատկապես տպավորիչ էր վերջերս Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 5։1 հաշվով հաղթանակը։
Քանի որ խաղի գոլերի տոտալի վերաբերյալ խաղադրույքներն այնքան էլ բարձր գործակիցներ չունեն, ընտրում եմ «Սպարտայի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․17 գործակցով։ Հաշվի առնելով չեխական թիմի՝ նախորդ 20 խաղերի վիճակագրությունը, ենթադրում եմ, որ նվազագույնը 1 գոլ հյուրերը կխփեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: