«Շտուտգարտ» – «Մայնց». Հյուրերի ռևանշն իրատեսական է

23:30, 26 նյմ 2021
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Շտուտգարտը» կընդունի «Մայնցին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն հյուրերը:

«Շտուտգարտը» նախորդ տուրում հյուրընկալվելիս ցավալի պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիայից» (1:2): Դորտմունդցիները հաղթական գոլը խփեցին վերջնամասում: «Շտուտգարտը» Բունդեսլիգայում առանց հաղթանակների շարքը հասցրեց 5-ի (2 ոչ ոքի, 3 պարտություն) և նահանջել է 16-րդ տեղ:

«Մայնցն» անպարտելի է 4 խաղ անընդմեջ (2 հաղթանակ, 2 ոչ ոքի): Գլխավոր մարզիչ Բո Սվենսոնի՝ նախորդ մրցաշրջանում գալուց հետո «Մայնցը» այլ որակի թիմ է դարձել: Եթե այն ժամանակ նրանք վառ խաղ էին ցուցադրում առջևի գծում, ապա հիմա գովասանքի խոսքերի է արժանի նաև պաշտպանությունը: Ընթացիկ մրցաշրջանում «Մայնցը» բաց է թողել ընդամենը 12 գոլ (ավելի լավ ցուցանիշ ունի միայն «Ֆրայբուրգը»՝ 11 գոլ):

Հյուրընկալվելիս Բո Սվենսոնի գլխավորած թիմը չի պարտվել Բունդեսլիգայի նախորդ 13 խաղերից 10-ում: «Շտուտգարտը» նախկինի պես ունի կադրային խնդիրներ: Թիմի լազարեթը բավական մեծ է:

Նախորդ մրցաշրջանում «Շտուտգարտը» 2 անգամ հաղթել է «Մայնցին» (2:0, 4:1), սակայն հիմա իրավիճակն այլ է: Ընտրում եմ «Մայնցի» զրոյական ֆորա խաղադրույքը՝ 1.77 գործակցով: Այս պահին հյուրերը ցուցադրում են ավելի որակյալ ֆուտբոլ, իսկ «Շտուտգարտը» մոտենում է վտանգավոր գոտուն:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
23:30/26 նյմ
«Շտուտգարտ» – «Մայնց»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ