«Շտուտգարտ» – «Հոֆենհայմ»․ կանխատեսում և խաղադրույք

17:30, 02 հկտ 2021
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Շտուտգարտը» կընդունի «Հոֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղի գոլերի տոտալը չի գերազանցի 3.5-ը:

Ստադիոն — «Մերսեդես Բենս», «Շտուտգարտ»

Կորուստներ 

«Շտուտգարտ» — Վամանգիտուկա, Կալաջիչ, Սանկո (բոլորը վնասվածք ունեն)։ Հարցականի տակ՝ Ֆերստեր, Էգլոֆ, Սիսե (բոլորը վնասվածք ունեն)

«Հոֆենհայմ» — Հյուբներ, Ջոն, Նորդվեյթ, Բիչակչիչ (բոլորը վնասվածք ունեն)։ Հարցականի տակ՝ Ռուդի (վնասվածք)։

Թիմերի մարզավիճակը

Նախորդ տուրում «Շտուտգարտի» ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասցրեցին հինգի՝ հյուրընկալվելիս ոչ ոքի խաղալով «Բոխումի» հետ (0:0): Արդյունքում՝ թիմը նահանջեց մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական (5 միավոր): «Հոֆենհայմը» սեպտեմբերի 25-ին ընդհատեց առանց հաղթանակների շարքը: 4 խաղ չհաղթելուց հետո Սեբաստիան Հյոնեսի սաները տանը 3: 1 հաշվով առավելության հասան առաջնության առաջատարներից մեկի՝ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «գյուղական» «Հոֆենհայմը» բարձրացավ 9-րդ տեղ (8 միավոր):

Խաղադրույք հանդիպման ելքի վրա 

«Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակը կամային ստացվեց «Հոֆենհայմի» համար։ Հյոնեսի թիմն ավելի լավ անցկացրեց երկրորդ խաղակեսը և օրինաչափ էր, որ երեք միավոր վաստակեց: Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անդրեյ Կրամարիչը խփեց հերթական գոլը, իսկ խաղադաշտում լավագույնը  Պավել Կադերժաբեկն էր (գոլ + փոխանցում): «Հոֆենհայմի» հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 2.48 գործակցով։

Խաղադրույք հանդիպման ֆորայի վրա 

«Շտուտգարտը» պարտվել է վերջին 7 խաղից 5-ում։ Նախորդ մրցաշրջանում թիմը հաղթել էր «Հոֆենհայմին» 2։0 հաշվով։ Այս խաղում «Շտուտգարտի» զրոյական ֆորայով հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.88:

Խաղադրույք հանդիպման տոտալի վրա 

«Հոֆենհայմը» վերջին խաղերում մեկ գոլառատ, մեկ սակաթիվ հանդիպումներ է անցկացնում։ Կարծում եմ՝ «Շտուտգարտը» զգուշավոր կգործի, քանի որ թիմին միավորներ շատ են հարկավոր։ Կարծում եմ՝ գոլեր շատ չեն լինի։ Կընտրեմ՝ գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։

Կանխատեսում և խաղադրույք 

«Հոֆենհայմը» հիմա ավելի հետաքրքիր տեսք ունի, քան «Շտուտգարտը»։ Բայց «Գայլերի» նկատմամբ մեկ հաղթանակը դեռ չի խոսում այն մասին, որ թիմը վերելք կգրանցի մրցաշարային աղյուսակում։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/2 հկտ
«Շտուտգարտ» – «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ