«Շտուրմ» – «Սլովան»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:45, 15 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Շտուրմ» – «Սլովան» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Սլովանը» գլխավորում է Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Թիմը 19 խաղից հետո 48 միավոր է վաստակել և 10 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ժիլինայից»։ Առաջնությունը վերսկսվել է նախորդ շաբաթ և «Սլովանը» 4։0 հաշվով ջախջախել է հենց «Ժիլինային»։ Այդ խաղում հաշիվը բացել է «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել նաև հունվարի վերջին «Ալ-Վակրայի» հետ կայացած ընկերական խաղում։

«Շտուրմը» ներկայացնում է Ավստրիան։ Ավստրիական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Շտուրմը» 2-րդ տեղում է և 2 միավորով է զիջում առաջատար «Զալցբուրգին»։ Իհարկե, ավստրիական թիմը կարգով գերազանցում է մրցակցին, բացի այդ, խաղալու է տանը։ Առաջին խաղը տանն անցկացնող թիմը պետք է փորձի ոչ միայն հաղթել, այլ դա անել հնարավորինս խոշոր հաշվով՝ հատկապես ունենալով ֆավորիտի կարգավիճակ։ Սակայն «Սլովանը» խմբային փուլում ապացուցել է, որ կարող է պայքարել կարգով ավելի ուժեղ թիմերի հետ։ Կարծում եմ, որ տանտերերն ակտիվ կլինեն հարձակման գծում։ «Սլովանն» էլ լավ է գործում թե՛ ստանդարտների, թե՛ հակագրոհների ժամանակ։ Բացի այդ, թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հեռվից լավ հարվածներ են կատարում։ Դա կարող է լինել «Սլովանի» հաղթաթուղթը։

Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․91 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:45/15 փտր
«Շտուրմ» – «Սլովան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ