Շոտլանդիա – Ուկրաինա: Տանտերերը հաղթանակ կտանեն

22:45, 01 հնս 2022
ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Շոտլանդիայի հավաքականը կհյուընկալի Ուկրաինայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։

Այս խաղի շուրջ, բնականաբար, բացի բուն ֆուտբոլային հարցերից, կա նաև քաղաքական իրավիճակի գործոնը։ Ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի տարածքում վերջին ամիսներին տիրող իրավիճակը։ Ուկրաինայի հավաքականն ընկերական 3 խաղ է անցկացրել ակումբների հետ։ Բոլոր 3 խաղերում թիմը գոլ է բաց թողել։ Այնուամենայնիվ, ուկրաինացիները հաղթել են Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և իտալական «Էմպոլիին», ինչպես նաև ոչ-ոքի են խաղացել խորվաթական «Ռիեկայի» հետ։

Շոտլանդիայի հավաքականը դասական բրիտանական ֆուտբոլ դավանող թիմ է։ Խաղային առումով ուկրաինացիները չեն կարող դիմակայել շոտլանդացիներին։ Ամեն դեպքում, վերջին 2-3 ամսում խաղային պրակտիկայի բացակայությունը զգալ կտա։

Կարծում եմ, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։ Շոտլանդիայի հավաքականը բոլոր շանսեր ունի փլեյ-օֆֆի եզրափակիչ դուրս գալու համար։ Այս զույգի հաղթողը Մունդիալի ուղեգիրը կվիճարկի Ուելսի հավաքականի հետ։

Չեմ կարծում, թե քաղաքական իրավիճակը որևէ կերպ կազդի այս հանդիպման վրա։ Ամեն դեպքում, ուզում եմ հավատալ, որ հաղթողը կորոշվի ֆուտբոլային դաշտում։

Ընտրում եմ Շոտլանդիայի ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․62 գործակիցը։ Բրիտանական թիմը խաղալու է տանը, ավելի լավ մարզավիճակում է ու ֆուտբոլիստների անհատական որակներով, իմ կարծիքով, գերազանցում է Ուկրաինային։ Կարելի է ընտրել նաև Շոտլանդիայի հաղթանակը, որի համար սահմանվել է 2․35 գործակիցը, բայց ռիսկի չդիմելու համար ընտրել եմ տանտերերի զրոյական ֆորան։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ
22:45/1 հնս
Շոտլանդիա – Ուկրաինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ