Շոտլանդիա – Իսպանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Շոտլանդիա – Իսպանիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նորվեգիայի հետ խաղում Իսպանիայի հավաքականը թողեց հրաշալի տպավորություն ու առավելության հասավ խոշոր 3։0 հաշվով։ Այո, մրցակիցը խաղում էր առանց իր ուժեղագույն ֆուտբոլիստի՝ Էրլինգ Հոլանդի, սակայն դա սկանդինավների խնդիրն է, իսպանացիներն իրենց ֆուտբոլն էին խաղում։ Հիմնական իրադարձությունները զարգացան երկրորդ կեսում, երբ փոխարինման մտած Խոսելուն 2 րոպեի ընթացքում դուբլ գրանցեց։ Կարող է թվալ, որ 84-րդ րոպեի դրությամբ, երբ հաշիվը 1։0 էր, Իսպանիան կարող էր ձեռքից բաց թողնել հաղթանակը, սակայն իրականում «Ֆուրիա ռոխան» ավելի մոտ էր 2-րդ գնդակը խփելուն, քան մրցակիցը՝ հաշիվը հասավարեցնելուն։

Շոտլանդիան իր ընտրական առաջին խաղում նույնպես մրցակցի դարպասը խփեց 3 գնդակ։ Ընդ որում, շոտլանդացիների պարագայում էլ մինչև երկրորդ կեսի վերջնամասն ամեն ինչ կարող էր փոխվել։ Սակայն այստեղ ամեն ինչ որոշեցին կարգով բարձր ֆուտբոլիստները։ Շոտլանդիայի կազմում երկու արդյունավետ փոխանցում կատարեց Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ թիմի հաղթանակն ապահովեց փոխարինման մտած Սքոթ ՄաքԹոմինայը։

Բարդ հանդիպում է սպասվում Իսպանիայի ընտրանուն։ «Հեմփդեն Պարկ» ստադիանում խաղալը երբեք էլ հեշտ գործ չի եղել որևէ մրցակցի համար։ Ենթադրում եմ, որ խաղում մենք շատ գոլեր չենք տեսնի։ Թեպետ Շոտլանդիան ավանդաբար լավ է խաղում սեփական հարկի տակ, իսպանացիների կարգը պետք է զգալ տա։ Ենթադրում եմ, որ «Կարմիրները» հաղթանակած կհեռանան Գլազգոյից, իսկ խաղում 4-ից ավելի գոլ մենք չենք տեսնի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
22:45/28 մրտ
Շոտլանդիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ