Շոտլանդիա – Իսպանիա։ Էդուարդ Մորի կանխատեսումը
Առաջին տուրում երկու թիմերն էլ հաղթել են 3։0 հաշվով։ Այս հանդիպման հաղթողը կդառնա խմբի առաջատար և ավելի հանգիստ կգործի հետագայում։
Շոտլանդիայի հավաքականի կազմում կան Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղացող լավ ֆուտբոլիստներ՝ նախորդ խաղում գոլ խփած Ջոն Մաքգինը, Մաքթոմինայը, ինչպես նաև Ռոբերտսոնը։
Իսպանացիները սուպերաստղեր չունեն առջևի գծում՝ բացառությամբ երիտասարդ տաղանդ Գավիի։ Ամեն դեպքում, Դանի Օլմոն ու Յագո Ասպասը լավ տեսք ունեն։ Չի տպավորում Մորատան, որին փոխարինած և 32 տարեկանում հավաքականում նորամուտը նշած Խոսելուն դուբլի հեղինակ դարձավ նախորդ խաղում։ Կարծում եմ՝ այս անգամ խաղը կսկսի այլ կենտրոնական հարձակվող։
Շոտլանդացիները ոճով համապատասխանում են Իսպանիայի հավաքականին։ Հյուրերը դաշտի տերերին կզրկեն գնդակից, երկար կխաղարկեն այն ու կստեղծեն գոլային պահեր։ Գլխավորն այն է, որ կենտրոնական հարձակվողը գոլի վերածի այդ պահերը։
Իսպանիան ավելի ուժեղ է և պետք է հաղթի։ Առանձնացրել եմ երկու խաղադրույք։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: