Շոտլանդիա – Հայաստան: Կապառոսի թիմը կխփի իր գոլը

22:45, 08 հնս 2022
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին խմբում արտագնա հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի թիմի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Խոակին Կապառոսի թիմը գոլ կխփի այս խաղում։

Շոտլանդիայի հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում։ Բնականաբար, շոտլանդացիների համար դա մեծ հարված էր։ Նրանք ֆավորիտ էին այդ խաղում և պետք է հաղթեին, բայց․․․

Եթե չլիներ այդ խաղը, ապա Հայաստանի դեմ հանդիպման վերաբերյալ կանխատեսում կատարելը շատ ավելի հեշտ կլիներ։ Այդ դեպքում 99 %-ով վստահ կլինեի, որը խաղը գոլառատ չի լինի, իսկ հիմա ամեն ինչ խառնվել է իրար։ Նախ՝ հայտնի չէ, թե ինչ տրամադրվածությամբ դաշտ դուրս կգան շոտլանդացիները։ ԱԱ-2022-ում չհայտնվելը մեծ հարված է թիմի համար և ծանր մրցաշրջանից հետո գուցե ֆուտբոլիստների մեծ մասի մոտ պարզապես ճամպրուկային տրամադրություն լինի։ Կամ կարող է լինել հակառակը և Շոտլանդիայի հավաքականը ամբողջ զայրույթը կթափի մեր հավաքականի վրա։ Ես ավելի հակված եմ առաջին տարբերակին։ Պարադոքսալ է, բայց մենք ավելի լավ կարողանում ենք պաշտպանվել, քան հարձակվել։ Իռլանդիայի դեմ հանդիպումն էլ ցույց տվեց, որ ցանկության դեպքում կարելի է զգոն լինել և կայուն խաղ ցուցադրել պաշտպանությունում։ Կարծես թե վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ չկան Հայաստանի հավաքականի կազմում։

Ինչպես իռլանդացիների, այնպես էլ այս խաղում մեր հավաքականի մրցակցի օգտին կանխատեսում չեմ ուզում կատարել։ Ամեն ինչ շատ պարզ երևում է, կարող եք ընտրել այն տարբերակը, որին հավատում եք, իսկ իմ ընտրությունը կանգ է առել Հայաստանի հավաքականի գոլի վրա։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2․10 գործակիցը։

Հայաստանի Մ21 հավաքականի խաղը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ամենաուժեղ և ամենաթույլ թիմերի դեմ պայքարում թույլ թիմն ավելի շատ հակագրոհելու լավ պահեր է ունենում։ Այո, թեկուզ 2 դեպք, բայց դրանք լինում են։ Պարզապես պետք է օգտագործել դրանցից նվազագույնը մեկը։

Ընտրել եմ նաև Շոտլանդիայի դեղին քարտերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը։ Տաքարյուն շոտլանդացիները, եթե նույնիսկ վիճաբանության մեջ չմտնեն մրցակցի կամ մրցավարի հետ, ապա նվազագույնը մեկ անգամ շատ կոպիտ խախտում թույլ կտան։

Հայաստանի հավաքականը կորցնելու ոչինչ չունի, նույնիսկ առանց դարպասապահի խաղալու դեպքում էլ շոտլանդացիները 2-3 գոլից ավելի չեն խփի։ Այդ պատճառով էլ նրանց օգտին կանխատեսում կատարելը հետաքրքիր չէ։ Իսկ մեր հավաքականը պարտվելու դեպքում կնետվի առաջ։ Բայց, եթե ստացվի դիմադրել մրցակցին առաջին կեսում, ապա երկրորդում հակագրոհելու իրական շանսեր կունենանք։ Շոտլանդիան Ուկրաինայի դեմ խաղում այդպիսի 2 գոլ բաց է թողել։ Վստահ եմ, որ Խոակին Կապառոսի մարզչական շտաբը ֆուտբոլիստներին այդ առումով ճիշտ հրահանգներ կտա։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/8 հնս
Շոտլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Ազգերի լիգա
22:45/8 հնս
Շոտլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ