Շոտլանդիա — Չեխիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 14 հնս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո 2020-ի D խմբի առաջին տուրի՝ Շոտլանդիա — Չեխիա հանդիպման վերաբերյալ։

Եվրո 2020-ը թափ է հավաքում։ Հաղթողի հիմնական ֆավորիտներից ոմանք արդեն մտել են պայքարի մեջ։ D խմում ընդգրկված Չեխիան ու Շոտլանդիան ֆավորիտների շարքին չեն դասվում, բայց խոստանում են աղմուկ հանել։

Աշխարհի վերջին առաջնությանը, որին մասնակցել է Չեխիայի հավաքականը, 2006-ին էր: Այն ժամանակ չեխերի կազմում դեռևս խաղում էին լեգենդար Պավել Նեդվեդն ու Յան Կոլերը: Գիգանտ հարձակվողի մասին մեկնաբաններից մեկն ասել էր. «Կոլերը ծնկի եկավ ու հավասարվեց նորմալ մարդու հասակին»: Այդ Մունդիալին հաջորդող 15 տարիների ընթացքում ամբողջ չեխական ֆուտբոլն է ծնկի իջել: Առաջիկա ԵՎՐՈ-ն հիանալի հնարավորություն է խարխլված հեղինակությունը վերականգնելու համար:

ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարում չեխերի բախտը շատ է բերել: Նրանք հայտնվել էին մի խմբում, որտեղ առաջին տեղը դեռևս մրցաշարի մեկնարկից առաջ Անգլիայինն էր: «Թագուհու հպատակները» առաջին օրից մինչեւ վերջ այդպես էլ իրենց տեղը չզիջեցին, երկրորդ տեղի համար պայքարում էլ Չեխիան մրցակից չուներ. Կոսովոն, Բուլղարիան ու Չեռնոգորիան ավելի շատ միմյանց էին խանգարում, քան փորձում էին մրցակցել Յարոսլավ Շիգլավայի տղաների հետ: Խմբային փուլի հենց առաջին խաղում չեխերը պարտվեցին Անգլիային 0:5 հաշվով: Ընտրական մրցաշարի կեսերին պարտվեցին Կոսովոյին, իսկ վերջին տուրում զիջեցին բուլղարացիներին: Այս պարտությունները, սակայն չխանգարեցին չեխերին ապահովելու ԵՎՐՈ-ի ուղիղ ուղեգիր. մյուս 5 խաղերում տարած հաղթանակները բավական էին եվրոպական ֆուտբոլի էլիտա մտնելու համար:

Ընտրական այս մրցաշարում գրանցած հաջողությունը «թևավորեց» չեխերին. դրան հաջորդեց Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում տարած հաղթանակը, որտեղ խմբում նրանք գերազանցեցին Իսրայելին, Շոտլանդիային ու Սլովակիային և դուրս եկան Ա դիվիզիոն: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին 3 խաղում չեխերը վաստակել են 4 միավոր՝ հերոսական ոչ-ոքի կորզելով բելգիացիներից:

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը չեխերին դրել է բարդ դրության մեջ: Մի կողմից, 3 մրցակիցներից 2-ին նրանք լավ ճանաչում են (Անգլիայի հետ խաղացել են ԵՎՐՈ-ի ընտրական մրցաշարում, Շոտլանդիայի հետ՝ Ազգերի լիգայում): Միայն Խորվաթիան է, որին Շիլհավին չի առերեսվել: Մյուս կողմից, և՛ Անգլիան, և՛ Շոտոլանդիան, և՛ առավել ևս Խորվաթիան հեշտ մրցակիցներ չեն: Բոլոր տեսանկյուններից չեխերն այս խմբի հետնապահն են համարում, սակայն երրորդ տեղ զբաղեցնելու շասեր, գուցե, լինեն: Չեխիայի հավաքականն իր կազմում չունի սուպերաստղեր կամ առանձնացող ֆուտբոլիստ: Այս կամզն ամուր է ու խաղում է թիմային ֆուտբոլ` հույսը դնելով զուտ ֆիզիկական ուժի ու լավ պատրաստվածության վրա: Շիլհավին իր թիմի խաղը կառուցում է ուղղահայաց 4-2-3-1 սխեմայով, որտեղ Կրալն ու Սուչեկը ամենակարևոր օղակն են լինելու: Երկուսն էլ գրեթե նույն խաղաոճն ունեն՝ խաղում են box-to-box, հավասարապես գրոհում ու պաշտպանվում են: Պաշտպանության «գեներալը» Տոմաշ Կալաշն է, որը տնօրինում է իր կողքին խաղացող մյուս ցենտրբեքի և եզրային պաշտպանների գործողությունները: Չեխիայի հավաքականում շատ բան է կախված Դարիդա-Շիկ փոխհամաձայնությունից: Վլադիմիրը հիմնականում միանում է խորքից ու դեմ չի լինում ինքնուրույն եզրափակելու թիմակիցների փոխանցումները: Շիկը, չնայած իր բարձր հասակին (187 սմ) բացարձակ «ինքնաթիռ որսացող չէ». անհրաժեշտության դեպքում նա կարող է համագործակցել թիկունքից եկած թիմակցի հետ:

Շոտլանդիայի հավաքականը 25 տարվա դադարից հետո վերադառնում է Եվրոպայի առաջնություն։ Վերջին անգամ Շոտլանդիան այստեղ եղել է 1996 թվականին։ Ճակատագրի յուրատեսակ հեգնանքով նրանք խմբային փուլում նորից հանդիպելու են Անգլիայի հավաքականին, ինչպես 1996-ին։ Շոտլանդիայի հավաքականը անցումային խաղերի շնորհիվ հայտնվեց ԵՎՐՈ-2020-ում։ Նրանք ընդգրկված էին I խմբում։ Մրցակիցներն էին Բելգիայի, Ռուսաստանի, Կիպրոսի, Ղազախստանի և Սան Մարինոյի հավաքականները։ Բելգիան ու Ռուսաստանը շատ վստահ խաղով նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ Շոտլանդիան, ունենալով խաղացողների ավելի բարձր խաղամակարդակ, կարողացավ երրորդ տեղը զբաղեցնել ու անցումային խաղերի հնարավորություն ստանալ։ Առաջին մրցակիցը Իսրայելն էր։ Համառ պայքարում կողմերը հաղթողին չորոշեցին։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա հարվածաշարում շոտլանդացիներն ավելի դիպուկ էին։ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար պետք էր հաղթահարել նաև Սերբիայի հավաքականի արգելքը։ Անցումային հանդիպման եզրափակիչ խաղն ավարտվեց 1-1 ու Շոտլանդիան նորից 11-մետրանոցներով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու վերադարձավ Եվրոպայի առաջնություն։ Շոտլանդիայի հավաքականի մարզավիճակը պաշտոնական վերջին հանդիպումներից հետո մի փոքր բարդ է հասկանալը։ Նրանք սկսել են աշխարհի առաջնության ընտրական փուլը Ավստրիայի և Իսրայելի հավաքականների դեմ ոչ-ոքիով, իսկ հետո հաղթել են խմբի հետնապահ համարվող Ֆարերներին։ Նրանք երկու ընկերական հանդիպում են անցկացնելու մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Հունիսի 2-ին նրանք կհանդիպեն առաջնության ֆավորիտներից մեկին՝ Նիդերլանդներին, իսկ հունիսի 6-ին՝ կխաղան Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։ Հանդիպել մեկ թոփ ու մեկ միջինից ցածր հավաքականի հետ թերևս լավագույն ընտրությունն է։

Շոտլանդիայի հավաքականը D խմբում է։ Մրցակիցներն են Անգլիայի, Խորվաթիայի և Չեխիայի հավաքականները։ Խումբը բարդ է ու ամենևին էլ գաղտնիք չէ, որ այս խմբից դուրս գալու համար շոտլանդացիներն ինչ-որ արտասովոր բան է պետք անեն։ Շոտլանդիան այդպիսի մի բան կարող է անել, ու այստեղ նրանց օգնության պետք է գան երկրպագուներն ու տան գործոնը։ Առաջնությունը նրանք սկսելու են Գլազգոյում Չեխիայի դեմ խաղով։ Չեխերը լավ հավաքական ունեն, բայց հաստատ Անգլիա ու Խորվաթիա չեն։ Նրանց դեմ առաջին տուրի խաղը, այն էլ տանը շատ կարևոր է Շոտլանդիայի համար։ Հաղթանակի դեպքում նրանք գոնե առավելություն կունենան հիմնական մրցակցի նկատմամբ։ Անգլիայի հետ նրանք խաղալու են «Ուեմբլիում», այնպես որ այստեղ տան գործոնի վրա պետք է ոչ թե հույս դնել, այլ պայքարել դրա դեմ։ Վերջին տուրում Խորվաթիայի դեմ խաղը Գլազգոյում է։ Կա տպավորություն, որ Խորվաթիան լավագույն մարզավիճակով չի մոտենում առաջնությանը։ Շոտլանդացիները կարող են ու պետք է խաղան նաև նրանց հետ։ Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարքի համար սա ամենաօպտիմալ կազմերից է։ Ինչպես նշեցինք, նա շատ հաճախ կենտրոնական պաշտպանի դիրքում օգտագործում է հենց Մաքթոմինային, սակայն ԵՎՐՈ-ի ընթացքում այսպիսի փորձարկումից նա թերևս կհրաժարվի։ Պաշտպանության կենտրոնում կարող է խաղալ Հենդրիկսը։ Նրա կողքերում ձախից՝ Տիրնին, աջից՝ Գալահերը։ Ձախ լատերալի դիրքն ակնհայտ է․ այստեղ կլինի Էնդրյու Ռոբերտսոնը, աջից՝ Օ’Դոնելը։ Այս տարբերակով Մաքթոմինայը կխաղա կիսապաշտպանության կենտրոնում Մակգինի հետ։ Մինչև Ադամսը հարձակվողական գործողությունները կհամակարգեն Մաքգրեգորն ու Քրիստին։

Կանխատեսում Ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ արդյունավետ եմ գործելու։ Հավատում եմ, որ երկուսին էլ կհաջողվի դառնալ գոլի հեղինակ, այսինքն երկուսն էլ կխփեն։

Օրդինար: Չխաղարկված
ԵՎՐՈ-2020․ խմբային փուլ/առաջին տուր
17:00/14 հնս
Շոտլանդիա - Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ