«Շկենդիա» – «Արարատ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:00, 07 հլս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Երևանի «Արարատի» և հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում մեր մյուս ներկայացուցիչը Երևանի «Արարատն» է։ Այս թիմի հայտնվելը եվրագավաթներում բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձավ, քանի որ ի սկզբանե այդ տեղն ամրագրել էր Հայաստանի գավաթակիր «Նորավանքը»։ Բայց ՈւԵՖԱ-ի արտոնագիր չստանալը «Նորավանքին» դուրս թողեց ոչ միայն Կոնֆերենցիաների լիգայից, այլ ընդհանրապես, ֆուտբոլից։ Նրա փոխարեն Եվրոպա դուրս եկավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում միայն չորրորդ տեղը զբաղեցրած «Արարատը», որին սպասում է հյուսիսմակեդոնական «Շկենդիան»։

Այս երկրի թիմերի հետ մեր ֆուտբոլային դիմակայություններում արդեն կարելի է շփոթվել։ Մեր ակումբները մի քանի անգամ հանդիպել են մակեդոնական ակումբների հետ, իսկ հավաքականների մակարդակով ավելի շատ ոչ մի մրցակցի հետ չենք խաղացել։

«Շկենդիան» ունի 43 տարվա պատմություն, որի ընթացքում չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն, ևս երեք անգամ նվաճել է գավաթը։ Անցած առաջնությունում Արտիմ Շաքիրիի գլխավորած թիմը գրավեց երրորդ տեղը՝ չեմպիոնի տիտղոսը զիջելով «Շկուպիին»։ Աչքի ընկնող է «Շկենդիայի» կազմը։ Եթե չհաշվենք ալբանացիներին, թիմում կա միայն մեկ լեգեոնական՝ գամբիացի Պա Օմար Ջոբեն։

Այդուհանդերձ, հայտնվելով Կոնֆերենցիաների լիգայում, «Արարատը» որոշ ձեռքբերումներ ունեցավ։ Ամենաուշագրավը երկու հարձակվողների տեղափոխությունն է՝ «Նորավանքից» եկել է Բաբու Չամը, իսկ Սամարղանդ կատարած անհաջող ուղևորությունից հետո Հայաստան է վերադարձել «Ալաշկերտի» նախկին խաղացող Ալեքսանդր Գլիշիչը։ Սա խոսում է այն մասին, որ «Արարատը» չի պատրատվում Եվրոպա գնալ դիտորդի կարգավիճակում։

Այնուամենայնիվ, մեր թիմի փորձի գրեթե կատարյալ բացակայությունն ու նոր մարզչին հարմարվելու հարցն առաջին խաղի ֆավորիտ են դարձնում Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին։ Արամ Ոսկանյանն իր գլխավոր խոսքը պետք է ասի Երևանում, իսկ Սկոպյեում կանխատեսում եմ դաշտի տերերի հաղթանակը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
22:00/7 հլս
«Շկենդիա» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ