«Շիրակ» – «Փյունիկ»: Կանխատեսում և խաղադրույք

20:00, 02 մյս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Շիրակ» – «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Շիրակի» հետ ամեն ինչ պարզ է։ Թիմի գլխավոր նպատակը Հայաստանի գավաթի եզրափակիչի՝ «Ուրարտուի» հետ սպասվող հանդիպումն է, որը կկայանա մայիսի 13-ին։ Առաջնությունում Գյումրին ներկայացնող թիմն այլևս խնդիրներ չի լուծում և կենտրոնանալու է միայն եզրափակիչի վրա։

«Փյունիկը» կրկնակի մոտիվացված է լինելու։ Նախ՝ թիմը պայքարում է չեմպիոնության համար, հաղթել է այս տարվա բոլոր խաղերում և հետապնդում է առաջատար «Ուրարտուին»։ Երկրորդն էլ՝ «Շիրակը» հենց «Փյունիկին» հաղթելով դուրս եկավ գավաթի եզրափակիչ։ Կարծում եմ, որ երևանյան թիմի ֆուտբոլիստները կցանկանան ռևանշի հասնել։

Այո, տանը «Շիրակն» ավելի լավ է խաղում, բայց «Փյունիկին» կանգնեցնելը դժվար կլինի։ Եթե գործող չեմպիոնը որևէ խաղում միավորներ կորցնի, ապա դա կլինի ոչ թե մրցակցի հաղթանակը, այլ հենց «Փյունիկի» պարտությունը։ Այսօր, խաղային առումով, «Փյունիկը» Հայաստանի լավագույն թիմն է։

Ընտրում եմ «Փյունիկի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․94 գործակցով։

Որպես արկածախնդրություն, կարելի է դիտարկել ևս մեկ տարբերակ․ 1։3 հաշվի համար էլ սահմանվել է 14 գործակիցը, բայց մի փոքր ռիսկային է։ «Շիրակը» գրեթե բոլոր տնային խաղերում գոլ է խփել, իսկ երևանյան թիմի հանդիպումների մեծ մասը գոլառատ են լինում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/2 մյս
«Շիրակ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ