«Շիրակ» – «Ուրարտու»: Կանխատեսում և խաղադրույք

20:00, 26 օգս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Շիրակ» – «Ուրարտու» Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Շիրակը» մրցաշրջանի մեկնարկային խաղում 4։2 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային», սակայն հաջորդ 3 խաղերում պարտություն կրեց։ Գուցե տրամաբանական էր մարզչի հրաժարականը։ Էդգար Թորոսյանի հեռանալուց հետո թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը։ Դժվար է ասել, թե ինչ կարող ենք սպասել այս մասնագետից ու իր թիմից։

Այստեղ կարող ենք վերլուծել միայն «Ուրարտուի» խաղը։ Եվրագավաթային խաղարկություններից դուրս մնալուց հետո «Ուրարտուն» պետք է ավելի վստահ գործեր, սակայն պարտվեց «Նոային» ու ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ։ Այո, սարսափելի ոչինչ չկա գործող չեմպիոնի համար, քանի որ մեկնարկային 2 տուրերում հաղթանակներ եղել են։ Այնուամենայնիվ, «Ուրարտուն» պետք է որքան հնարավոր է արագ հավաքվի, կենտրոնանա իր խաղի վրա։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն ունի ռեսուրսներ, որպեսզի այս տարի ևս պայքարի չեմպիոնության համար։ Ցանկացած այլ արդյունք, իմ կարծիքով, ձախողում կարելի է համարել։ Եթե չկա եվրագավաթային մրցաշարի խմբային փուլ, ապա այսպիսի կազմ ունեցող թիմը պարտավոր է պայքարել չեմպիոնության համար։ Իսկ դրան հասնելու համար պետք է հաղթել հետնապահներին՝ թեկուզ արտագնա խաղերում։

Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/26 օգս
«Շիրակ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ