«Շիրակ» – «Ուրարտու»: Երևանյան ակումբը երկրորդ փորձից կնվաճի գավաթը
Նախորդ տարի «Ուրարտուն» եզրափակիչում պարտվեց «Նորավանքին»։ Ինձ համար, անցած տարվա «Նորավանքն» ավելի ուժեղ էր, քան այս «Շիրակը», իսկ «Ուրարտուի» այս կազմը գերազանցում է նախորդ տարվա թիմին։
Այլ ելք, քան «Ուրարտուի» հաղթանակն է, չեմ պատկերացնում։ Կամ, երևի թե, ավելի ճիշտ կլինի ասել, որ չեմ ցանկանում պատկերացնել։ Խոսքը ոչ թե երկրպագելու, այլ ֆուտբոլային վերլուծության մասին է։
«Ուրարտուն» ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է, կարգով գերազանցում է մրցակցին և ընթացիկ մրցաշրջանում հաղթել է «Շիրակին» բոլոր 4 խաղերում։ Բացի այդ, «Ուրարտուն» արդեն մեկ դառը փորձ ունի կարգով ավելի թույլ թիմի հետ խաղում։ Թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, կարծում եմ, որ վերլուծել է նախորդ մրցաշրջանի եզրափակիչ խաղը, որտեղ «Ուրարտուն», նույնպես լինելով ֆավորիտ, չկարողացավ դրական արդյունքի հասնել։
Այո, «Շիրակը» պայքարից դուրս է թողել «Փյունիկին», այո գավաթային խաղերը պետք չէ համեմատել առաջնության հանդիպումների հետ, սակայն շատ դեպքեր ենք տեսել, երբ հետնապահները վառ ելույթներով հասնում են եզրափակիչ, բայց ուժեղ մրցակցի հետ պայքարում շանսեր չեն ունենում։
«Շիրակի» համար, բնականաբար, սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն է։ Հաղթանակը կապահովի տիտղոս, Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Fastex ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը երկրորդ փորձից կկարողանա դառնալ գավաթակիր։ Ամեն ինչ դրա մասին է վկայում, սակայն հայկական ֆուտբոլում անակնկալներն անպակաս են։ Այսքանը կարող եմ նշել ֆուտբոլային մասով, իսկ եթե լինենք սնահավատ, ապա կարելի է ուշադրության դարձնել «Ուրարտուի» ՖԱ-ի, իմ կարծիքով, անհեռատես ֆուտբոլային քայլին։ Գավաթի եզրափակիչից, ինչպես նաև առաջնության ավարտից օրեր առաջ ակումբը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է կնքում թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ։ «Առուն թռի՛ր, նոր հոպ ասա» ժողովրդական խոսքը շատ տեղին է այս դեպքում։ Ինչի՞ է հասել Գունկոն այս պահի դրությամբ, որ արժանացել է նոր պայմանագրի։ Չէ՞ որ նա դեռ ոչինչ չի հաղթել։ Մի՞թե հնարավոր չէր սպասել մինչև մրցաշրջանի ավարտը։ Մի՞թե որևէ մեկը հավատում է, որ Գունկոն կշարունակի աշխատանքը, եթե ձախողի մրցաշրջանի մնացած հատվածն ու թիմը ոչ մի տիտղոս չնվաճի։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս խաղում հաջողության կհասնի երևանյան ակումբը։ Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակը՝ 1․97 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: