«Շիրակ» – «Ուրարտու»։ Կանխատեսում և խաղադրույք
«Ուրարտուն» 4 խաղից հետո 10 միավորով 2-րդ տեղում է։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հիանալի է մեկնարկել նոր մրցաշրջանում։ Առաջին տուրում գործող չեմպիոն «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» հաղթել է «Արարատ-Արմենիային», «Ալաշկերտին» և «Գանձասարին»։
Բարդ հանդիպում է լինելու հյուրերի համար։ Գյումրիում ցանկացած թիմի համար դժվար է, բայց «Ուրարտուն», որն անսպասելիորեն լավ խաղ է ցուցադրում, կարծում եմ, Երևան կվերադառնա 3 միավորով։ Քչերն էին հավատում, որ թիմը կարող է հաղթել «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին», բայց 2 դեպքում էլ Գունկոյի գլխավորած թիմը հիանալի գործեց։
«Շիրակը», անկասկած, խնդիրներ է ստեղծելու մրցակցի համար, բայց ինձ չի թվում, որ տանտերերը կկարողանա միավոր վաստակել այս խաղում։ Կարելի է դիտարկել նաև խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, սակայն ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակը՝ 1․93 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: