«Շիրակ» – «Նոա»: Կանխատեսում և խաղադրույք
Երբ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հաղթում ես 3։1 հաշվով, դժվար է պատասխան հանդիպումից առաջ կենտրոնանալ ներքին առաջնության վրա։ Կարծում եմ, որ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ռոտացիա կկիրառի և հանգստի հնարավորություն կտա հիմնական կազմի մի շարք խաղացողների։ Մի քանի օրից թիմը Հունաստանում մրցելու է ԱԵԿ-ի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալն այս պահին ավելի կարևոր է, քան «Շիրակի» հետ խաղում 3 միավոր վաստակելը։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ հյուրերը դատապարտված են։
Այո, «Շիրակը» տնային խաղում օգտվելու է ստեղծված իրավիճակից և փորձելու է 3 միավոր վաստակել։ Կարծում եմ, որ տնային խաղում «Շիրակը» կկարողանա գոլ խփել «Նոային»։ Նախորդ մրցաշրջանում գուցե հենց «Շիրակից» կրած պարտությունը որոշիչ եղավ «Նոայի» համար չեմպիոնական պայքարում։
Դժվար է կռահել, թե հանդիպումն ինչ սցենարով կընթանա, քանի որ ամեն ինչ կախված է Ռուի Մոտայի որոշումներից։ Եթե թիմը երկրորդ կազմով խաղա, ապա կարող է նաև չհաղթել այս խաղում։ Ինձ թվում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․10 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: