«Շերիֆ» – «Փյունիկ»։ Կանխատեսում և խաղադրույք

21:00, 25 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Շերիֆ» – «Փյունիկ» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 0։0 հաշվով։ Եթե «Շերիֆի» դեպքում հասկանալի էր, որ այդ հաշիվը ձեռնտու է, ապա նույն չէի ասի «Փյունիկի» մասին։ Եղիշե Մելիքյանի թիմը հնարավորություններ ուներ ավելի ագրեսիվ գործելու, բայց չօգտվեց ստեղծած պահերից։

Հիմա ավելի շահեկան դիրքում է մոլդովական թիմը, որն էլ այս խաղի և դիմակայության ֆավորիտն է։ Բայց, ինչպես ցույց է տվել եվրագավաթային ընթացիկ մրցաշրջանը, «Փյունիկը» կարողանում է չհանձնվել։ Պետք է օգտվել մրցակցի սխալներից, իսկ դրանք բավականին շատ էին առաջին խաղում։ Կարծում եմ, որ Մելիքյանն ու իր մարզչական շտաբը լավ վերլուծել են առաջին հանդիպումը։ Դժվար թե հայ մասնագետը հույս դնի հաշիվը պահելու և հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի վրա։

«Շերիֆն» անկասկած դրության տերն է լինելու։ Բազմիցս նշել եմ, որ այսպիսի խաղերում մեր թիմերն ավելի շատ հնարավորություններ են ունենում գոլ խփելու համար։ Կարծում եմ, որ «Փյունիկը» կկարողանա գոլով ավարտել հակագրոհներից գոնե մեկը։ Ստանդարտների ժամանակ ևս իրական շանսեր կլինեն։ Խաղի ելքի վերաբերյալ իսկապես դժվարանում եմ ինչ-որ բան ասել։

Կարծում եմ, որ ցանկացած սցենարի դեպքում հյուրերը պետք է փորձեն գոլ խփել, և դա անելու համար նվազագույնը 2-3 իրական գոլային պահ կստեղծեն։ Ընտրում եմ «Փյունիկի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․00 գործակիցը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
21:00/25 օգս
«Շերիֆ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ