«Շերիֆ» – «Փյունիկ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 25 օգս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և մոլդովական «Շերիֆի» միջև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Բարի օր բոլորին.

Եկավ ժամանակը, որպեսզի հասկանանք, թե որ եվրագավաթի խմբային փուլում է հանդես գալու Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը»: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխան հանդիպումը կանցկացնի Մոլդովայի ուժեղագույն ակումբ «Շերիֆի» հետ: Հաղթողը կխաղա Եվրոպա լիգայի, պարտվողը՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում:

Երևանում կայացած առաջին խաղում գոլեր չգրանցվեցին: Այդ խաղի համար առաջարկել էի ինչ-որ տեղ արկածախնդրային՝ տոտալ 2.5-ից շատ տարբերակը: Ինչպես ասում են, տրամաբանությանը հակառակ էի գնացել, բայց անակնկալ չեղավ: «Շերիֆն» իր ավանդական արտագնա գոլազուրկ ոչ-ոքին խաղաց և կփորձի խնդիրը լուծել Քիշնևում: Իհարկե, այդպիսի ծրագրեր ունեին նաև «Կլուժն» ու «Դյուդելանժը» (վերջինս նույնիսկ հաղթել էր Երևանում), բայց «Փյունիկը» ցույց տվեց, որ կարող է դրսում անել այն, ինչը համառորեն չի ստացվում տանը՝ գոլ կամ գոլեր խփել: Չի բացառվում, որ նույն «ծուղակը» կընկնի նաև «Շերիֆը», ինչն ավելի քիչ հավանական է, քանի որ մոլդովական ակումբն իր ակտիվում ունի նախորդների սխալներն ուսումնասիրելու հնարավորություն: Նաև հաշվի առնենք, որ «Շերիֆը» բավականին պրագմատիկ թիմ է, որը չի գնա ռոմանտիզմի հետևից ու հանգիստ կարող է բավարարվել մեկ, առավելագույնը երկու գոլով: Հենց այդ համակարգով Ստյեպան Տոմասի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերում հաղթեց «Զրյինսկիին» ու «Մարիբորին»: Չեմ տեսնում, թե ինչը պետք է ստիպի խորվաթ մասնագետին հետ կանգնել հաջողություն բերող մարտավարությունից:

«Փյունիկի» խնդիրների մասին առջևի գծում շատ ենք խոսել: Դրանց անընդհատ ավելանում են կադրային խնդիրները վնասվածքների պատճառով: Մելիքյանն ամեն խաղում ստիպված է ինչ-որ մեկի օգնությամբ փակել ինչ-որ բացեր: Ասել է թե՝ չկա կազմի խորություն, և դա բերել է մի տրամաբանական երևույթի՝ ֆուտբոլային հագեցվածության: Դեռևս մրցաշրջանի սկիզբն է, բայց «Փյունիկի» ֆուտբոլիստները «կուշտ» են ֆուտբոլից: Նրանք ունեն փոքրիկ արձակուրդի կարիք, որը կօգնի հանգստանալ, վերականգնվել ու կրկին «ցանկանալ» ապրել ֆուտբոլով: Նման պարագայում, ես պատասխան խաղում ավելի բարձր եմ գնահատում մեր մրցակցի շանսերը: «Շերիֆը» տանը պետք է որ վերցնի իրենը, և դա պետք է որ անի իրեն բնորոշ ոճով: Այսինքն, հաղթանակ՝ առանց շատ գոլերի: Առաջարկում եմ ընտրել «Շերիֆի» հաղթանակը և խաղում չի լինի չորս գոլ տարբերակը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
21:00/25 օգս
«Շերիֆ» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ