«Շեֆիլդ» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Չելսին» նախորդ տուրում խելահեղ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Լոնդոնյան թիմը խաղի 20-րդ րոպեին հաղթում էր 2։0 հաշվով, սակայն 2 գոլ բաց թողեց առաջին կեսի մնացած հատվածում։ Երկրորդ կեսի միջնամասում արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Եվ երբ թվում էր, թե «Չելսին» հերթական անգամ ձախողվեց, գործին միջամտեց թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որը հանդիպման վերջնամասում 2 րոպեում դուբլ ձևակերպեց։ Արդյունքում՝ «Չելսին» հաղթեց 4։3 հաշվով։
Իհարկե, այս հաղթանակը վստահություն կհաղորդի թիմին։ Այնուամենայնիվ, խաղային խնդիրներն ակնհայտ են։ Պոչետինոն, իհարկե, շատ լավ հասկանում է դա և գրեթե յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ նշում է, որ նրանք քայլ առ քայլ են առաջ շարժվում։
«Չելսիի» վերջին 6 խաղերում նվազագույնը 4 գոլ է գրանցվել։ Կարծում եմ՝ այս շարքը կընդհատվի։ «Շեֆիլդը» տնային խաղում շեշտը դնելու է պաշտպանության վրա, իսկ «Չելսիի» համար հեշտ չի լինելու։
Հյուրերը կփորձեն 1-2 գոլ խփել և խաղը հասցնել հաղթական ավարտին։ Ենթադրում եմ, որ լոնդոնյան թիմը կհաղթի, սակայն ռիսկի չեմ դիմի։
Իմ կանխատեսումն է «Չելսին» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․07 գործակցով։ «Չելսին» շատ անկանխատեսելի է դարձել։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գերգոլառատ հանդիպումից հետո չեմ զարմանա, եթե այս խաղն ավարտվի 0։0 կամ 1։1 հաշվով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: