«Շախտյոր» – «Շերիֆ»․ կանխատեսում և խաղադրույք

23:55, 07 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Շախտյորը» կհյուրընկալի մոլդովական «Շերիֆին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

«Շերիֆի» մասին այս մրցաշրջանում շատ ենք լսել։ Մոլդովական թիմն արդեն ապահովել է խմբում 3-րդ տեղը և, անկախ այս հանդիպման արդյունքից, կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Անկասկած, սա «Շերիֆի» համար մեծ հաջողություն է։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էր «Շերիֆը»։ Միանգամից նշեմ, որ այս խաղում էլ եմ հավատում Մոլդովայի չեմպիոնի հաղթանակին։ Ու դրա համար ունեմ մի քանի պատճառ։ Նախ՝ թիմի գլխավոր մարզիչն է Յուրի Վերնիդուբը, որն ազգությամբ ուկրաինացի է։ Վերնիդուբի համար սկզբունքային են ուկրաինական գրանդերի հետ հանդիպումները։ Նա աշխատել է «Զարյայում», որն այս մասնագետի գլխավորությամբ նույնպես մասնակցել է Եվրոպա լիգային։

Երկրորդ պատճառը՝ «Շերիֆի» ցուցադրած խաղն է։ «Նույնիսկ» «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը, որն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով, «Շերիֆը» հետ չէր կանգնել իր  խաղից։ Թիմը փորձում էր խաղալ իր ֆուտբոլը՝ արագ հակագրոհներ, դիրքային պրեսինգ։ «Շերիֆը» շատ լավ կարողանում է օգտվել մրցակցի սխալներից։

«Շախտյորի» համար եվրագավաթային այս մրցաշրջանը լիովին ձախողված է։ Ռոբերտո Դե Ձերբիի միակ հաջողությունը թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս բերելն էր։ Իսկ դրանից հետո խմբում անցկացրած 5 խաղում «Շախտյորը» ոչ մի հաղթանակ չի տարել։

Ընտրում եմ «Շերիֆի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 6.00 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/7 դկտ
«Շախտյոր» – «Շերիֆ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ