«Շախտյոր» – «Ռոմա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 21 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր» – «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Տիտովի կարծիքով՝ կգրանցվի ոչ-ոքի:

Շատերի կարծիքով «Ռոման» զույգի ֆավորիտն է, բայց այս անգամ համաձայն չեմ: «Շախտյորը» խմբային փուլում շատ լավ տեսք ուներ: Այո, հնարավոր է, որ «հանքափորները» ռիթմի մեջ չլինեն, որովհետև ընդամենը 1 պաշտոնական խաղ են անցկացրել: Այդ խաղում նրանք ջախջախեցին «Չերնոմորեցին»: Թիմը ցույց տվեց, որ վատ պատրաստ չէ ՉԼ-ին: Կարծում եմ, որ «Շախտյորը» նույնիսկ ավելի փորձառու թիմ է ՉԼ-ում, քան «Ռոման», ում մարզիչն առաջին անգամ է փլեյ-օֆֆում խաղալու:

Կարծում եմ, որ սուր խաղ սպասել թիմերից պետք չէ: Կողմերը կբացառեն ռիսկը: «Շախտյորը» կփորձի գոլ բաց չթողնել: «Ռոման» հասկանում է, որ մրցակցի հարձակումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար: Կրկնում եմ՝ առաջին հերթին տանտերերի համար կարևոր է սեփական դարպասն անառիկ պահելը: Ուկրաինական ակումբը Հռոմում էլ կարող է գոլ խփել:

Վերցնում եմ ոչ-ոքին: 1:1 կամ 0:0 հաշիվները լրիվ հավանական են: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/21 փտր
«Շախտյոր» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ