«Շախտյոր» — «Նապոլի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 13 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը  կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի առաջին տուրի «Շախտյոր» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը գոլառատ է լինելու: 

Խարկովում «Շախտյորը» ընդունելու է «Նապոլիին»: Իտալական ակումբը մրցաշրջանի մեկնարկում շատ լավ տեսք ունի և շատ վառ խաղեր է անցկացրել: Հիմա էլ 3 գնդակ նեապոլիտացիները ուղարկեցին «Բոլոնիայի» դարպասը: Նաև հիշենք, թե ինչ հեշտությամբ նրանք հաղթահարեցին որակավորման փուլը` հաղթելով «Նիցցային»: Լուրջ ամբիցիաներ և լուրջ նպատակներ ունի «Նապոլին» այս մրցաշրջանի համար:

«Շախտյորը» ևս ուժեղ եվրագավաթային մարտիկ է: Հիմա «Շախտյորը» խաղում է չեզոք գոտում` Խարկովում, սակայն արժի նշել, որ նրանք այնտեղ խաղալ սիրում են: Եվ եթե այստեղ խաղում են երկու հարձակվողական ոճի թիմեր, պետք է խաղադրույք կատարել շատ գոլերի վրա:

«Շախտյորը» այնպիսի խմբում է, որ ինձ թվում է` տնային խաղերում պարտավոր է խիզախ և ագրեսիվ խաղ ցուցադրել: Վերջին պարագայում բրազիլացիների համար սա լավ հարթակ է, որպեսզի ցուցադրեն իրենց և հաջորդ տարի արդեն խաղան ավելի լուրջ թիմերում: Այս խմբում հավաքված են հարձակվողական թիմեր: Այստեղ են «Ֆեյենորդը», «Մանչեսթեր Սիթին», «Շախտյորը» և «Նապոլին»: Կարծում եմ պետք է սպասել շատ գոլերի:

Եթե նման մտքեր են պտտվում մեր գլխում, ապա ինչու փնտրել այլ բան: Վերցնում եմ «տոտալ շատ 2.5-ից» խաղադրույքը 1.77 գործակցով կամ կարելի է ավելի լավ տարբերակ ընտրել «երկուսն էլ կխփեն և տոտալ շատ 2.5-ից»: Այսինքն «Շախտյորի» բրազիլացիները կկարողանան գոլի հեղինակ դառնալ, ու «Նապոլին» ևս մի բան ի վիճակի կլինի անել հարձակման գծում: Եվ այդքանով թիմերը չեն սահմանափակվի: Թիմերից մեկը աչքի կընգնի գոնե երկու անգամ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. Խմբային փուլ. 1-ին տուր
22:45/13 սպտ
«Շախտյոր» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. Խմբային փուլ. 1-ին տուր
22:45/13 սպտ
«Շախտյոր» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ