«Շախտյոր Դոնեցկ» — «Շալկե». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

00:05, 19 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Շախտյոր Դոնեցկ» — «Շալկե» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/4P1UNVo1FkY

Ողջույն: Ձեզ հետ է «Բուքմեյքերների Ռեյտինգը» եւ ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն:

Այսօր կխոսենք Դոնեցկի «Շախտյորի» եւ Գելզենկիրխենի «Շալկեի» միջեւ կայանալիք հանդիպման մասին:
«Շախտյորն» այս տարի պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել: Դա մեր բոլոր թիմերի մշտական պրոբլեմն է, որոնք ստիպված են հավաքներ անցկացնել, ինչ-որ ընկերական մրցաշարերում խաղալ եւ այդպես շարունակ:

«Շալկեն» այդպիսի պրոբլեմներ չունի: Առաջնությունը շարունակվում է, օրացույցը լիովին հագեցած է: Թիմն ամբողջովին պատրաստ է գալիք հանդիպմանը: Ֆիզիկապես լավ պատրաստված, երիտասարդ թիմ է, ունի Հունտելարի պես փորձառու հարձակվող: «Շախտյորին» դժվար կլինի, բայց թիմը խաղալու է տանը: Կան կադրային խնդիրներ` որքան գիտեմ` հավաքներից հետո երեք բրազիլացիներ վնասվածք են ստացել եւ պատրաստ չեն հանդիպմանը, ինչպես նաեւ շարքից դուրս է եկել Ֆրեդը, վաճառել են Տեյշեյրային: Բայց այս կորուստները սարսափելի չեն: Վերջիվերջո Լուչեսկուն վաղուց է մարզում այս թիմը, եւ փոխարինման դուրս եկող բոլոր ֆուտբոլիստները գիտեն ակումբի փիլիսոփայությունը, գիտեն, թե մարզիչն ինչ է ուզում նրանցից, եւ չպետք է որոշ ֆուտբոլիստների բացակայությունը մեծապես ազդի հանդիպման ընթացքի վրա: Իհարկե, առանձնահատուկ պետք է նշել Տեյշեյրայի բացակայությունը, բայց 50 մլն-ը մեծ գումար է, եւ «Շախտյորը» կգտնի, թե ինչպես ծախսել այդ գումարը:

Ի՞նչ կարելի է կանխատեսել այս հանդիպման վերաբերյալ. «Շախտյորին» դժվար կլինի: Ինչպես ինձ է թվում, գերմանական ակումբներն անհարմար մրցակից են «Շախտյորի» համար: «Շալկեն» դժվարությամբ խաղաց ավստրիական «Ռապիդի» հետ եւ «Շախտյորը» նույնպես պետք է նման ֆուտբոլ խաղա` ուժային, արագ, հարձակվողական: Թիմերից ոչ մեկը չի փակվելու:

Ռիսկի եմ դիմում ենթադրել, որ երկու թիմերն էլ աչքի կընկնեն: Իսկ ահա գուշակել, թե ով կհաղթի կամ ով ավելի շատ գոլ կխփի, չեմ պատրաստվում: Կսահմանափակվեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքով, քանզի ընդհանրապես չեմ պատկերացնում, թե այժմ ինչպիսի մարզավիճակում է «Շախտյորը»:

Այսքանով վերջ: Շնորհակալություն ուշադրության համար: Բաժանորդագրվեք Youtube-ի մեր ալիքին, եթե դեռ չեք հասցրել դա անել:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:05/19 փտր
«Շախտյոր Դոնեցկ» - «Շալկե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ