«Շալկե» — «Շախտյոր Դոնեցկ». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

22:00, 25 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Շալկե» — «Շախտյոր Դոնեցկ» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/6qVBCqBcNkg

Ձեզ ողջունում է «Բուքմեյքերների Ռեյտինգը» եւ ձեր փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն:

Եվրոպա լիգա. փլեյ-օֆֆ. 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումներ. խոսում ենք «Շախտյորի» եւ «Շալկե-04»-ի մասին:

«Շախտյորին» հեշտ ուղեւորություն չի սպասվում: Ինչպես ցույց տվեց Լվովում կայացած հանդիպումը, իմ մտավախություններն անհիմն չէին, եւ «Շալկեն» ավելի լավ նայվեց: Ավելի թարմ էր, խաղակցված, բայց կրկնում եմ` սա մեր բոլոր թիմերի հիվանդությունն է, ինչը ձմեռային քնի պատճառով է: Հուսով եմ` երկրորդ հանդիպումը «Շախտյորն» ավելի լավ կանցկացնի: Իսկ «Շալկեի» մոտ առաջնությունն ընթացքի մեջ է, թիմն ունի խաղային պրակտիկա` այն էլ լուրջ եւ կարելի է ասել, որ լավ մարզավիճակում է, ինչը չես ասի «Շախտյորի» մասին: Կրկին պնդում եմ, որ արդյունավետ խաղ է լինելու: Առաջին խաղը գոլառատ չստացվեց մի քանի պատճառներով: Կարելի է նշել դարպասապահ Պյատովի խաղը: «Շախտյորը» եւս պահեր ուներ: Երկու թիմերն էլ պարտավոր էին գոլ խփել, բայց եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ` պատասխան խաղում գոլեր կլինեն: Չգիտեմ, թե որքան շատ: Իհարկե, երկրպագելու եմ «Շախտյորին», բայց համոզված չեմ, որ կանցնեն հաջորդ փուլ:

Գուշակել չեմ պատրաստվում եւ արագ անցնեմ կանխատեսմանը: Իմ կանխատեսումը հակիրճ կլինի: Կարծում եմ` այսպիսի հարձակվողական պոտենցիալով թիմերն ուղղակի պարտավոր են գոլ խփել: Այդ պատճառով կանգ կառնեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքի վրա: Թող ներեն գերմանական ֆուտբոլի երկրպագուները, բայց երկրպագելու եմ «Շախտյորին», բայց այդտեղ ոչինչ չես կիսի: Եթե սառը գլխով մտածենք, ապա սա հարմար խաղադրույք է: Շատ բարձր գործակից չէ, բայց թիմերը պարտավոր են գոլեր խփել:

Այսքանով վերջ, ձեր հետ Մաքսիմ Կալինիչենկոն էր: Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Ամենալավն եմ մաղթում, հաջողություն!

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. պատասխան հանդիպում
22:00/25 փտր
«Շալկե» - «Շախտյոր Դոնեցկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ