«Սևիլյա» — «Մարիբոր»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 26 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Սևիլյա» — «Մարիբոր» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ իսպանական ակումբը չոր հաղթանակ կտանի։

«Սևիլյան» գալիք տուրում ընդունելու է «Մարիբորին»։ Այս խմբում, որտեղ ընդգրկված են նաև «Լիվերպուլը» և «Սպարտակը», «Մարիբորի» դեմ խաղերում թիմերը իրավունք չունեն միավորներ կորցնելու, չնայած «Մարիբորը» լավ տպավորություն թողեց «Սպարտակի» դեմ խաղում Բոխարի ակտիվ գործողություններով։ Սակայն «Սևիլյան» և «Լիվերպուլը» բոլորովին այլ մակարդակի թիմեր են։ Ավելին, սլովենացիները այս անգամ խաղալու են դրսում։  Այն բանից հետո, որ «Սևիլյան» Պրիմերայի նախորդ տուրում պարտվեց «Ատլետիկոյին», ստիպում է թիմին վերադառնալ հաղթական ուղուն։ «Ատլետիկոյից» կրած պարտությունը հաստատ ողբերգություն չէ։

Չեմպիոնների լիգայում պետք է վերցնել միավորներ սեփական հարկի տակ։ «Սևիլյան» վատ չի մեկնարկել խմբային փուլը։ Մեկնարկային տուրում թիմը 2։2 խաղաց «Էնֆիլդում» «Լիվերպուլի» հետ։ Այն որ «Սևիլյան» կհաղթի «Մարիբորին» ինձ մոտ կասկած չի հարուցում և այդ բանից հետո «Սևիլյան» լավ հնարավորություններ կունենա խմբից դուրս գալու, քանզի այս խաղից հետո սպասվում է երկու հանդիպում «Սպարտակի» հետ։

Դժվար թե «Մարիբորը» «Ռամոն Սանչես Պիսխուանում» կարողանա գոլ խփել։ Իսկ այն, որ թիմը բաց կթողնի, ես գրեթե չեմ կասկածում։ Ուղղակի չգիտեմ, թե ինչքան բաց կթողնեն սլովենացիները․ մեկ, երկու, երեք կամ ավել։ Բայց «Մարիբորը» չի խփի։ Ես այդպիսի զգացողություն ունեմ։ «Սևիլյան» կհաղթի և բաց չի թողնի 1,75 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլ․ 2-րդ տուր
22:45/26 սպտ
«Սևիլյա» - «Մարիբոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ