«Սևիլիա» – «Կոպենհագեն»։ Իվան Մլեչնիի կանխատեսումը
Երկու թիմերն էլ ձախողել են մրցաշրջանի մեկնարկն ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ «Սևիլիան» խմբում 3-րդ տեղում է, իսկ «Կոպենհագենը»՝ 4-րդ։ Պետք է նշել, որ դանիական ակումբը դեռևս գոլ չի խփել եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում։
«Սևիլիան» վերջին 5 խաղերից 3-ը ոչ-ոքի է ավարտել, իսկ Լա լիգայի նախորդ տուրում պարտվել «Ռեալին» 1։3 հաշվով։
Դանիական ակումբը վերջին 5 խաղերից 4-ն ավարտել է ոչ-ոքի և 1 հաղթանակ տարել։ Իհարկե, «Սևիլիան» հույս ուներ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայքարել խմբում 2-րդ տեղի համար, բայց ինչպես տեսնում ենք, դրա մասին իսպանական թիմը կարող է միայն երազել։
Եթե սևիլիացիները հաղթեն «Կոպենհագենին», իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ Դորտմունդի «Բորուսիային», ապա իսպանական կողմը ընդամենը 2 միավորով կզիջի գերմանական ակումբին և ամեն ինչ կվճռվի վերջին տուրում։ Բայց ինձ թվում է, որ դա ամենաքիչ հավանական տարբերակն է։ Հաշվի առնելով «Սևիլիայի» ցուցադրած խաղը, «Կոպենհագենը» կարող է նվազագույնը ոչ-ոքիի հույս ունենալ այս խաղում։
Այնուամենայնիվ, այս խաղում ֆավորիտ են տանտերերը։ Չնայած «Սևիլիայի» խնդիրներին, կարծում եմ, որ հյուրերը լուրջ խնդիրներ չեն ստեղծի Սամպաոլիի թիմի համար։
Ընտրում եմ «Սևիլիայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 2․37 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: