«Սևիլիա» – «Վեսթ Հեմ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:45, 10 մրտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Սևիլիա» – «Վեսթ Հեմ» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

«Վեսթ Հեմին» ընդհանրապես չեմ հավատում: Երբ այս թիմը հանդիպում է կարգով ավելի բարձր մրցակցի, անմիջապես երևում է լոնդոնցիների իրական մակարդակը:

«Վեսթ Հեմը» չափից ավելի ձանձրալի խաղաոճ ունի: Այո,՛ թիմը լավ կազմակերպված է, վատ չի գործում ստանդարտների ժամանակ, վտանգավոր է նաև հակագրոհների փուլում: Բայց այժմ լավ մարզավիճակում չէ Անտոնիոն, միջին գծի առաջատարներ Ռայսն ու Սոուչեկը վնասվածքներ ունեն: Այնպես որ, Դևիդ Մոյեսի թիմի հետ կապված որոշակի կասկածներ կան:

Անդալուսցիներն իրենց խաղով նույնպես չեն զարմացնում երկրպագուներին, բայց նրանց մակարդակը տեսանելի է անզեն աչքով: Լոպետեգիի թիմի գործողություններում և՛ պրագմատիզմ կա, և՛ խաղը վերահսկելու ունակություն:

Կարծում եմ, որ այս թիմերի միջև երկխաղյա դիմակայությունը կանցնի հենց «Սևիլիայի» թելադրանքով: Ընդ որում, այդ հանդիպումներն այնքան էլ դիտարժան պայքարում չեն անցնի:

Մրցույթ՝ «Ռեալ» – ՊՍԺ

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
21:45/10 մրտ
«Սևիլիա» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ