«Սևիլիա» – «Ռոմա»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 31 մյս 2023
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Սևիլիա» – «Ռոմա» Եվրոպա լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասում: Ես միշտ ասել եմ, որ Եվրոպա լիգան «Սևիլիայի» մրցաշարն է: Անդալուսյան ակումբն ամենաշատն է նվաճել գավաթը:

Իսկ «Ռոմայի» մարզիչը Մոուրինյուն է, որը եվրագավաթների եզրափակիչներում երբեք չի պարտվել: Եթե վերցնենք թիմերի վերջին հանդիպումները, ապա գրեթե նույն պատկերն է: «Սևիլիան» ոչինչ չկարողացավ անել «Ռեալի» հետ նախորդ խաղում: Մենդիլիբարի թիմն առաջինը հասավ հաջողության, բայց մադրիդցիները կարողացան ճնշել մրցակցին: «Սևիլիայի» միջին գծում տոն է տալիս Իվան Ռակիտիչը, որը գերմոտիվացված է լինելու:

«Ռոման» գալիք մրցաշրջանի համար արդեն եվրագավաթային ուղեգիր նվաճել է, բայց նախորդ տուրում պարտվեց «Ֆիորենտինային»: Չպետք է մոռանալ Անդրեա Բելոտիի մասին, որը 30 խաղ է, ինչ գոլ չի խփել: Միգուցե իտալացին առաջին գոլը խփի եզրափակիչում:

Թիմերը տարբեր դասավորությամբ են խաղում, այնպես որ, դժվար է կանախատեսել, թե ով կհաղթի: Սա եզրափակիչ է, որտեղ ամեն ինչ կարող է լինել: Ամեն դեպքում, ես հավատում եմ «Սևիլիայի» մոգականությանը:

Առաջարկում եմ «Սևիլիայի» հաղթանակ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/31 մյս
«Սևիլիա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ