Մուտք

«Սևիլիա» — «Մոլդե». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

17:02, 18 Փետրվարի 2016
Ալեքսանդր Վիշնեվսկի
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Սևիլիա» — «Մոլդե» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի «չոր» հաշվով հաղթանակի վրա:

Կիսվել:

Ունայ Էմերիի թիմը վերջին 2 տարիներին հաղթել է Եվրոպա լիգայում և գնում է երրորդի հետևից: Հասկանալի է, որ «Մոլդեն» շատ քիչ շանսեր ունի անդալուսցիների դեմ խաղում: Այն փաստը, որ պատասխան խաղը տեղի է ունենալու ցուրտ Նորվեգիայում, ստիպում է «Սևիլիային» ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ տնային խաղին և փորձել մրցակցի հարցերը լուծել արդեն առաջին խաղում:

«Սևիլիան» փորձառու եվրագավաթային թիմ է, որը տնային առաջին խաղում կարողանում է անհրաժեշտ արդյունքի հասնել: Նման խաղերում ամենակարևորը գոլ բաց չթողնելն է, իսկ «Սևիլիայի» պաշտպանությունը վերջին 3 ամիսներին լավ է գործում: Եթե աշնանը Էմերիի թիմը պաշտպանությունում շատ էր սխալվում և բաց թողնում, ապա հիմա անդալուսյան ակումբը բավական վստահ է պաշտպանվում: Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ տանտերերը «չոր» հաշվով հաղթանակ կտանեն: Ընդհանուր առմամբ, այլընտրանք չեմ տեսնում, քանի որ մյուս նմանատիպ տարբերակները՝ Հ1/Հ1 կամ «Սևիլիայի» «+1.5» ֆորայով հաղթանակի համար շատ ցածր գործակիցներ են տալիս:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
22:00/18 փտր
«Սևիլիա» — «Մոլդե»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրոպա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
17:02, 18 Փետրվարի 2016
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
17:02, 18 Փետրվարի 2016
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
17:02, 18 Փետրվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ