«Սևիլիա» — «Միրանդես». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Միրանդեսը» շատ անհարմար մրցակից է: Թիմն արդեն հասցրել է գավաթի խաղարկությունից դուրս թողել Լա լիգայի 2 ներկայացուցչի՝ «Մալագային» և «Դեպորտիվոյին»: Ավելին՝ «Միրանդեսը» շատ գեղեցիկ արտագնա հաղթանակներ է տարել այդ դիմակայություններում: Թիմը շատ հաջող է հանդես գալիս մրցակցի դաշտում: Այս խաղում, իհարկե, «Միրանդեսը» չի բացվի, քանի որ քաջ գիտակցում է անդալուսցիների ներուժը: Հյուրերը կխաղան պաշտպանությունում և հակագրոհներով կփորձեն որսալ իրենց պահը: «Սևիլիան» հրաշալի է խաղում սեփական դաշտում: Էմերիի թիմը տանն ընդհանրապես չի սայթաքում: Մարզիչը պարբերաբար փոփոխման է ենթարկում կազմը, որպեսզի ֆուտբոլիստները հանգստի հնարավորություն ստանան: Վերջերս այդ փոփոխությունները թիմի գրանցած արդյունքների վրա չեն ազդում: «Սևիլիան» վերջին 9 տնային խաղերում հաղթանակ է տոնել եւ սեփական հարկի տակ հիմնականում ընդմիջման է գնում հաղթողի կարգավիճակով: Այդպես է եղել «Էսպանյոլի», «Աթլետիկոյի» և «Մալագայի» դեմ խաղերում: «Միրանդեսի» դեմ սպասվում է նույն պատմությունը: Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ առաջին խաղակեսում «Սևիլիան» կհաղթի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: