«Սևիլիա» — «Մալագա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 30 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 7-րդ տուրի «Սևիլիա» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ խաղում այդքան էլ շատ գոլեր չեն լինի։ 

Անդալուզյան դերբի․ «Սևիլիա» — «Մալագա»։ «Սևիլիան» շաբաթվա միջնամասում 3։0 հաշվով հաղթեց «Մարիբորին»։ Բայց նմանությունը «Մարիբորի»և «Մալագայի» միայն նրանում է, որ երկու թիմերի անվանումներն էլ սկսվում է Մ տառով։ «Մալագան» «Մարիբորի» համեմատությամբ իհարկե ավելի ամուր թիմ է, չնայած առաջնության անհաջող մեկնարկին։ Եվ չնայած այն փաստին, որ նախորդ տուրում «Մալագան» 0։5 հաշվով զիջեց «Վալենսիային», ինձ չի թվում, որ այս տուրում «Սևիլիային» հեշտ հանդիպում է սպասվում։

Վերջին տուրերում «Սևիլիան» գրեթե միշտ խնդիրներ է ունենում, եթե հաշվի չառնենք իհարկե Չեմպիոնների լիգայի հանդիպումը։ Բուքմեյքերներին հավանաբար ոգևորել է «Աթլետիկ» Բիլբաոյի հետ «Մալագայի» խաղացած 3։3 հաշվով ոչ ոքին, քանի որ նրանք շատ գոլերի գործակիցը ավելի քիչ են գնահատում քան քիչ գոլերինը։ Չնայած ինձ թվում է, որ այս «Մալագային» առաջին հերթին պետք է գրագետ և հանգիստ գործել պաշտպանությունում։ Եվ արդեն հակագրոհների միջոցով մի բան փորձել ստեղծել «Ռամոն Սանչես Պիսխուանում»։ Չնայած ես վստահ չեմ, որ դա հնարավոր կլինի անել։

Տարբերակը, որը ես գտել եմ «տոտալ քիչ (3)-ից» 1,9 գործակցով։ Կարծում եմ ՝ սա ճակատագրի նվեր է։ Այս դիմակայություններում շատ խփված գոլեր չեն լինում։ «Տոտալ քիչ (3)-ը» կամ «Սևիլիայի» հաղթանակը քչով, կամ «Մալագայի» աշխատանքային ոչ-ոքին է հակառակորդի դաշտում։ Սակայն չեմ կարծում, որ խաղում կխփվի 4 գնդակ ՝ հաշվի առնելով, որ «Սևիլիան» խաղում է Չեմպիոնների լիգայից հետո, իսկ «Մալագան» գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2017-18․ 7-րդ տուր
18:15/30 սպտ
«Սևիլիա» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ