«Սևիլիա» – «Լիլ»․ կանխատեսում և խաղադրույք

23:55, 02 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում իսպանական «Սևիլիան» կհյուրընկալի ֆրանսիական «Լիլին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի անդալուզյան ակումբը։

«Սևիլիան» G խմբի ամենակայուն թիմն է, որը 3 խաղերն էլ ոչ ոքի է ավարտել։ Իսկ Լա Լիգայում Լոպետեգիի թիմը 11 տուրից հետո կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» հետ։ Վերջին 4 խաղում թիմը 3 հաղթանակ է տարել։ Լա Լիգայի նախորդ տուրում էլ 2։0 հաշվով առավելության է հասել «Օսասունայի» նկատմամբ։

«Լիլի» մոտ հակառակ պատկերն է։ Լիգա 1-ի նախորդ տուրում առաջնության գործող չեմպիոնը 1։2 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ Թիմն արդեն 4 խաղ է՝ չի հաղթում։ Ժոսլեն Գուրվենեկի գլխավորած թիմը 12 տուրից հետո 16 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին։

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում «Սևիլիային», որի հաղթանակի համար սահմանվել է 1․69 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․70, իսկ «Լիլի» հաղթանակը՝ 6․05 գործակիցը։

Թիմերի միջև կայացած առաջին շրջանի հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ Այս խաղի համար ընտրել եմ «Սևիլիայի» հաղթանակ խաղադրույքը։ Նախորդ խաղում իսպանական թիմը մի քանի անգամ շատ գոլային պահեր ստեղծեց, բայց չկարողացավ արդյունքի հասնել։ Կարծում եմ, որ այս խաղում «Սևիլիան» կհաղթի։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/2 նյմ
«Սևիլիա» – «Լիլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ