«Սևիլիա» — «Լաս Պալմաս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:15, 10 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայանալիք «Սևիլիա» — «Լաս Պալմաս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում դաշտի տերերը կկարողանան հաղթանակ տանել: 

«Լաս Պալմասը» հիանալի սկսեց մրցաշրջանը, շատերը նրանցից այդպիսի հաջողության չէին սպասում: «Կղզիաբնակներն» արդեն 9 գնդակ են խփել: «Մեստալյայում» նրանք հաղթեցին «Վալենսիային»՝ խփելով չորս գնդակ: Դրանից հետո «Լաս Պալմասը» տանը 5:1 հաշվով ջախջախեց «Գրանադային» և այժմ աղյուսակում նույնիսկ ավելի բարձր է «Բարսայից» ու «Ռեալից»: Գործնականում Էնրիկե Սետյենի թիմը խաղացող է, գոլ խփող ֆուտբոլիստ ունի, չնայած նրան, որ Վիլիան Ժոզեն արդեն «Սոսյեդադի» համար է գոլ խփում: Կա Խոնաթան Վիերան, Նաբիլ Էլ-Ժարը: Բայց «Սևիլիան» մնում է «Սևիլիա» և սեփական հարկի տակ լավն է ու վտանգավոր ցանկացածի համար: Կարծում եմ, որ «Լաս Պալմասին» շատ դժվար կլինի միավորներ վաստակել «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Ինձ համար «Սևիլիան» հանդիպման ակնհայտ ֆավորիտն է, թեև նախորդ տուրում այդքան վառ ու որակյալ չխաղաց «Վիլյառեալի» հետ: Բայց ընդմիջումից հետո, այն էլ սեփական հարկի տակ, թիմը պետք է լավ խաղա ու հաղթի: Ընտրում եմ «Սևիլիայի» (-1) ֆորայով հաղթանակը: Գործակիցը շատ լավն է՝ 1,98: Ով ինձ նախորդ մրցաշրջանում ասեր, որ այդպիսի գործակիցը նմանատիպ խաղադրույքի համար հնարավոր է, միանգամից գումար կդնեի դրա վրա:

Վաղ թե ուշ «Լաս Պալմասը» կսայթաքի: Ոչ մի լուրջ բանի համար թիմը չի պայքարելու: «Սևիլիան» ավելի ուժեղ է և տանը պետք է հաղթի:

Օրդինար: Վերադարձ
Պրիմերա, 3-րդ տուր
20:15/10 սպտ
«Սևիլիա» - «Լաս Պալմաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ