«Սևիլիա» — «Դեպորտիվո». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

21:30, 02 դկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 14-րդ տուրի «Սևիլիա» — «Դեպորտիվո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ անդալուսցիները կհաղթեն գոլառատ խաղում: 

«Դեպորտիվոն» վնասվածքների համաճարակ ունի, այնպես որ դժվար այս թիմը հիմա ի զորու լինի միավորների համար պայքարել նման դժվար դրսային խաղում, ինչպիսին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում հանդիպումն է: «Սևիլիայի» լազարեթում ամբողջովին կենտրոնական պաշտպաններ են՝ Պարեխան, Կարիսոն ու Կյայերը: Նրանց փոխարինողները ստիպված են բոլոր խաղերում առանց ընդմիջման խաղալ: Պաշտպանությունում «Սևիլիայի» գործերը վատ են ընթանում՝ 5 բաց թողած գնդակ «Լիվերպուլի» դեմ երկու խաղում, ևս 5 գնդակ սևիլիացիներն ընդունել էին «Օտկրիտյե Արենայում»՝ «Սպարտակից», 4 անգամ ստիպված են եղել Մեստալյայի մարրզադաշտում դարպասից հանել գնդակը: Իսկ նախորդ տուրում «Սևիլիան» 0:2 հաշվով պարտվում էր «Վիլյառեալին», բայց այդուհանդերձ, հաղթեց: Միևնույն ժամանակ, «Դեպորտիվոն» շատ լավն է հարձակման գծում:

Այնպես որ, «Սևիլիան» այս խաղում կարող է հեշտությամբ գոլ բաց թողնել, բայց միևնույն է, ամենայն հավանականությամբ, կհաղթի: Քանզի սևիլիացիները տանը հաղթել են այս մրցաշրջանի 10 խաղից 8-ում (հաշվի առնելով բոլոր մրցաշարերը): Անդալուսցիները տանը չեն հաղթել միայն առաջին տուրի «Էսպանյոլի» և «Լիվերպուլի» հետ էպիկ խաղում, որում վերջին վայրկյաններին կորզած ոչ-ոքին հավասարազոր էր հաղթանակի:

Այնպես որ, այս խաղի համար ««Սևիլիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ը բավական գրավիչ առաջարկ է: «Սևիլիան» այստեղ ինքնուրույն էլ կարող է 3 գոլ խփել, բայց այդուհանդերձ, երևի «Դեպորտիվոն» իր գոլով կօգնի ավելացնել տոտալը: 2:1, 3:1՝ ահա այս հանդիպման ամենահավանական ելքերը: Գրավիչ է նաև ոչ այդքան յուրօրինակ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 14-րդ տուր
21:30/2 դկտ
«Սևիլիա» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 14-րդ տուր
21:30/2 դկտ
«Սևիլիա» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ