«Սևիլիա» — «Բետիս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 21 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը վիդեոկանխատեսում է արել Պրիմերայի 5-րդ տուրի «Սևիլիա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն, բայց չեն կարողանա սեփական դարպասն անառիկ պահել:

Իսպանական ֆուտբոլի մարմնացումն այժմ և միշտ, և հավիտյանս «Ռեալն» ու «Բարսելոնան» են, իսկ նրանց մասնակցությամբ կլասիկոները՝ համաշխարհային ֆուտբոլի ամեմասպասված դիմակայությունը: Բայց, կա Իսպանիայում մի դերբի, որն իր լարվածությամբ ու սկզբունքայնությամբ գերազանցում է Էլ Կլասիկոյին: Անդալուսիայում բնակվող իսպանացիները համարվում են ամենատաքարյունը: Ուստի կարելի է պատկերացնել, որ «Սևիլիա»-«Բետիս» հանդիպումը չի անցնելու հանգիստ պայքարում: Լինելու են խախտումներ, ու բավական կոշտ:

Դերբիի համեմատաբար ավելի հաջողակ ու տիտղոսակիր մասնակիցը խաղին մոտենում է բավական կորուստներով: Պրիմերայի նախորդ տուրի խաղում վնասվածք ստացավ Ադիլ Ռամին: Նրանից զատ կբացակայեն նաև Բենուա Տրեմուլինասն ու Միքայել Կրոն Դելլին: Նրանց փոխարեն կխաղան ողջ մնացած վերջին պաշտպանները՝ Կոլոջեյչակն ու Պարեխան: Անհրաժեշտության դեպքում Մերկադոն նույնպես կարող է օգնության հասնել: Ենթադրելի է, որ Խորխե Սամպաոլին կկատարի կազմի փոփոխություններ: Մասնավորապես «Էյբարի» հետ խայտառակ խաղում, որտեղ «Սևիլյան» ոչ-ոքի խաղաց, չկային Ռիկոն, Նզոնզին, Վասկեսն ու Սարաբիան: Սպասում եմ նրանց հայտնվելուն հիմնական կազմում: Գուցե նաև տեսնենք Սամիր Նասրիին: Այդ դեպքում հարձակումը բավական հզոր տեսք կունենա՝ Վյետո, Սարաբիա և Նասրի:

«Վերդիբլանկոսը», ի տարբերություն «Սևիլյայի», հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս: Տպավորիչ էր հատկապես 3-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը՝ 3-2: Գուստավո Պոյետի գլխավորած թիմում կա 2 կորուստ: Պաշտպան Ալեքս Մարտինեսն ու կիսապաշտպան Ժոնաս Մարտենը: Դերբին բաց կթողնի պահեստային դարպասապահ Դանի Խիմենեսը: Նա վերջում հեռացվել էր պահեստայինների նստարանից մրցավարի գործողություններից բուռն դժգոհելու համար: Փոխարենը գերազանց մարզավիճակ է հավաքել Անտոնիո Սանաբրիան ու սպասվում է, որ ապաքինված հարձակվողը կկարողանա մասնակցել խաղին: Երկրպագուները լուրջ սպասելիքներ ունեն վինգերներ Խոակինից ու Ռուբեն Կաստրոյից:

Էլ ի՞նչ դերբի առանց փոխանակված գոլերի: Հաղթանակի ավելի ռեալ հավակնորդ եմ համարում «Սևիլյային», որն ունի համեմատաբար ավելի ուժեղ ու մարտունակ կազմ:

Հաղթանակ Սևիլյա և երկուսն էլ կխփեն – Այո – 2.76 գործակից

Համաձա՞յն եք կանխատեսման հետ, քվեարկեք ներքևում:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 5-րդ տուր
00:00/21 սպտ
«Սևիլիա» — «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ