«Սևիլիա» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/kVVoG1MEwxY
Ողջույն բոլորին: Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ: Մենք «Էսպանյոլի» մարզադաշտում ենք: 20 րոպե առաջ այստեղ ավարտվեց «Էսպանյոլի» և Մադրիդի «Ռեալի» միջև հանդիպումը: Անկեղծ ասած, շատ հիասթափված եմ նրանից, թե ինչ կատարվեց այստեղ, քանզի խաղադրույքը, որը նախորդ տեսանյութում խորհուրդ էի տվել, չաշխատեց, թեև այն շատ մոտ էր նրան, որպեսզի լիներ: 2:0 հաշվի ժամանակ գոլ էր պետք ցանկացած դարպասին, բայց դարպասապահները հետ մղեցին գրեթե բոլորը, ինչը միայն կարելի էր: Շատ մտահոգվեցի այս խաղադրույքի համար, քանզի ինքս ևս դա արել էի և շատ էի ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը գոլ խփեր՝ ընդ որում կարևոր չէր, թե ով: Այդ պատճառով այստեղ հարևանները տրիբունայում ինձ տեսնում էին ինչ-որ աննորմալ խելագարի, քանի որ շատ բուռն էի արձագանքում յուրաքանչյուր դարպասապահի սեյվին: Կարելի է հասկանալ մարդու, որը երկրպագում է մեկ թիմի կամ մյուսի, իսկ ես, ստացվում է, երկուսին էլ երկրպագում էի, քանի որ այդուհանդերձ ցանկացած դարպասի գոլ էր պետք, բայց դա չստացվեց: Երբ ձայնագրեցի տեսանյութը, Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին տեղեկություն չկար՝ ավելի ճիշտ, նրա բացակայության: Իհարկե, առանց Կրիշտիանու Ռոնալդուի սա լիովին այլ խաղ էր: Բայց հուսով եմ՝ բախտս կբերի այլ խաղադրույքներում:
Օրինակ՝ սևիլիական դերբիի խաղադրույքներում, որը կկայանա արդեն երեքշաբթի:
Սա խաղերի շատ խիտ օրացույց է, և սա, ինձ թվում է, բարձրացնում է երկու թիմերի սխալների հավանականությունը, քանզի «Բետիսը» պարզապես սովոր չէ խաղալ այսքան խիտ գրաֆիկով՝ չորրորդ օրվա ընթացքում երկրորդ խաղը: Շատ կարևոր հանդիպում է, իսկ «Սևիլիան» խիտ գրաֆիկով արդեն շատ վաղուց է խաղում: Թիմը սկզբից խաղաց «Յուվենթուսի» դեմ, այնուհետև՝ «Էյբարի»: Երկու անընդմեջ ոչ վառ խաղեր: Դրանք հյուրընկալվելիս էին, որտեղ «Սևիլիան» ավանադաբար շատ վատ է խաղում:
Ահա տանը «Սևիլիան» շատ վառ, տպավորիչ հանդիպումներ է ցույց տալիս: Կարծում եմ՝ այդպես կլինի նաև հիմա, քանի որ սևիլիական դերբիներում «կարմիր-սպիտակները» միշտ լավ են հանդես գալիս վերջին ժամանակահատվածում: Վերջին երեք առաջնություններում «Սևիլիան» տանը «Բետիսի» դեմ երեք հաղթանակ է տարել ու առավելության հասել ընդհանուր 11:1 հաշվով: Նախորդ տարի թիմերը հանդիպել են նաև գավաթում: Այնտեղ «Սևիլիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Բետիսին»: Այդ պատճառով հակված եմ հավատալ, որ այս խաղում նույնպես շատ գոլեր կլինեն:
Կարծում եմ՝ պայքարն ավելի համառ կլինի: Ընդհանրապես վերջին ժամանակահատվածում «Բետիսի» հանդիպումներն աներևակայելի տպավորիչ են: Վերջին երկու տուրերում թիմն ամեն անգամ յուրաքանչյուր խաղում գոլ է խփում և երկու գոլից քիչ չի բաց թողնում: Գումարած հեռացումներ, չխփված 11-մետրանոցներ, իսկական թրիլլերներ, խաղերի հետաքրքիր սյուժեներ: Այդ ամենը շատ հետաքրքիր է նայել և չեմ կասկածում, որ «Ռամոն Սանչես Պիսխուանում» նույնպես համարժեք ներկայացում կլինի:
Անկհայտ իդեան միշտ սևիլիական դերբիներում քարտերի վրա խաղադրույք կատարելն է, բայց հիմա, խաղից երկու օր առաջ, երբ ես ձայնագրում եմ տեսանյութը, բուքմեյքերական ընկերությունները չեն փոխել քարտերի վրա խաղադրույքները, այդ պատճառով չեմ կարող դրանք գնահատել, բայց կարող եմ խորհուրդ տալ խաղադրույք կատարել «Սևիլիայի» ընդհանուր տոտալ 2,5-ից շատ գոլով հաղթանակի և այն բանի վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, քանզի «Բետիսի» մոտ շատ մեծ անհավասարաչափություն կա հարձակման և պաշտպանության միջև, թիմը հրաշալի է պաշտպանվում, ուղղակի ինչ-որ մանկական սխալներ ամեն խաղում, «Բետիսին» բոլորը խփում են, ով չի ալարում: Թիմերը, որոնք մի քանի գոլով քիչ են խփել «Սևիլիայից», մի քանի գոլ խփել են «Բետիսին»:
Բայց միևնույն ժամանակ «Բետիսն» այդ ամենին հակադրում է շատ հետաքրքիր և արագ խաղ հակագրոհներում, ինչը շատ կարևոր է դերբիում: Դիրքային գրոհները նույնպես «Բետիսի» մոտ մակարդակի վրա են, թեև նրանք դժվար թե շատ պահանջատեր լինեն այս խաղում: Ավելի շուտ «Բետիսին» պետք են արագ հակագրոհներ անցկացնել:
Կարծում եմ, որ գոլերի փոխանակության շաները իսկապես շատ մեծ են: «Ռամոն Սանչես Պիսխուանում» լեփ-լեցուն տրիբունաներն առաջ են մղելու «Սևիլիային», բայց ինձ թվում էր, որ «Բետիսը» վերջապես մրցունակ կլինի դերբիում: Որքա՞ն կարելի է խոշոր հաշվով պարտվել: Այժմ թիմը գործնականում բնավորություն է ցույց տալիս, հետաքրքիր խաղ: Եթե չլինեին պաշտպանությունում մանկական սխալները, ապա ամեն ինչ լիովին լավ կլիներ: Իսկ այսպես՝ Ռուբեն Կաստրոն առաջնության լավագույն ռմբարկուն է: «Սևիլիայի» մոտ հարձակումն ավելի ուժեղ է, այդ պատճառով ինձ թվում է, որ ֆուտբոլիստները կուրախացնեն մեզ տպավորիչ ֆուտբոլով: Հետևաբար առաջարկվում է «Սևիլիայի» տոտալ 2,5-ից շատ գոլով հաղթանակը և «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ը:
Այսպիսի մտքեր այս խաղի վերաբերյալ: Կարծում եմ, որ հետաքրքիր խաղ կլինի: Չորեքշաբթի դժվար թե այլ հետաքրքիր հանդիպումներ կան, հետևաբար կարելի է նայել: Ընդհանրապես երկու թիմերի մարզադաշտերում էլ ներկա եմ եղել սևիլիական դերբիին և կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է «Ռամոն Սանչես Պիսխուանում»՝ եղել եմ այն խաղին, երբ «Սևիլիան» 4:0 հաղթեց, հավանաբար կյանքում ամենավառ ֆուտբոլային տպավորություններից մեկն է. որքան խելահեղ աջակցություն, որքան գազազած էմոցիաներ: Այնպիսին, բացի ինչպես Սևիլիայում, չկա ոչ մի տեղ, քանզի «Սևիլիան» իրենով հարավային եվրոպական քաղաք է ու ֆուտբոլի տեսանկյունից ամենախելահեղը: «Սևիլիայի» և «Բետիսի» միջև մրցակցության մթնոլորտը Սևիլիայում տարին 365 օր յուրաքանչյուր խոսակցության մեջ է, այդ պատճառով դերբիում բոլորն իր ուժերը ներդնելու են, ձգտելու են իրենց ցույց տալ, ավելի շատ գոլ խփել:
Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Բոլորին հաջողություններ խաղադրույքներում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: